Ադրբեջանը հրաժարվել է ապահովել ՀՀ-ի պատվիրակության անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի նիստին. Նաղդալյան

03/07/2019 schedule13:30

Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Հայաստանը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող կողմից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ու, ընդհանրապես, ազգությամբ հայերի այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը, հակահայկական քարոզը:

Նաղդալյանի խոսքով՝ հայկական կողմը մշտական կապի մեջ է եղել քարտուղարության հետ ու ջանքեր են գործադրվել՝ ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքներ։

«Սակայն, ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է գրավոր տրամադրել հավելյալ անվտանգության միջոցներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր ու մասնակցությունը միջոցառումանը»,- ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ սա իր մեջ արատավոր երեւույթ է պարունակում։

«Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա ու հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Տպել
6885 դիտում

Հայաստանից Վրաստան մեկնող մի խումբ ուղեւորների թույլ չի տրվել հատել սահմանը. մեքենայում գտնված 2 չինացիները ջերմել են

Մեջը ուժ չկա, առյուծի թևերը կապ չունեն կենդանու հետ, թրերը հայկական չեն. քննարկվում է ՊՆ նոր տարբերանշանը

Բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղեւորների նկատմամբ

Տիգրան Ավինյանը Գորիսում մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին

Բերման ենթարկված Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Աշտարակում ջրի խնդիրն ապակենտրոնացված ձեւով են լուծել. քաղաքի ծայրամասերում մշտական ջրամատակարարում կա, կենտրոնում՝ չէ

Թրամփի փաստաբանները կարծում են՝ Զելենսկին ունեցել է հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ, նորի կարիքը չկա

«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը ցանկացել է Սեդրակ Քոչարյանից պարզել, թե ինչու են իրեն ծրագրավորել. պաշտպան

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցները

Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահ Նարեկ Սամսոնյանը. Արսեն Բաբայան

Ադրբեջանն արգելել է Ուկրաինայի ՆԳՆ հայ աշխատակցուհուն մասնակցել Բաքվում անցկացվող սեմինարին

Ավտովթար է տեղի ունեցել Սարատովի մարզում. զոհը եւ տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Ռուսաստանում սպանվել են Ռոստովի շրջանային պատգամավորն ու կինը

Դանակահարություն՝ Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալ է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն

Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Ոստիկանության շենքից դուրս է եկել «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան դեպքով վկաներ կան. ՌԴ ՔԿ

Հրդեհներ են բռնկվել հանրապետության խոտածածկ տարածքներում, այրվել է 5.5 հա տարածք