ԿԳՄՍՆ-ն կանդրադառնա ուսուցիչների հետ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքվելու երեւույթին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ գերատեսչությունն ինչ-որ կերպ անդրադառնա կրթության եւ գիտության ոլորտում աշխատողների հետ կնքվող ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի երեւույթին, ինչը տարածված ու շատ դեպքերում էլ «Աշխատանքային օրենսգրքի» խախտում է, բայցեւ՝ աշխատողներին ազդեցության գոտում պահելու գործուն միջոց:

Վերջին անգամ խնդրի վրա ուշադրություն էր հրավիրել Մատենադարանի աշխատողների արհեստակցական միությունը՝ հասնելով նրան, որ Մատենադարանի ղեկավարությունը խոստացել է գիտաշխատողների հետ կնքված պայմանագրերը դարձնել անժամկետ:

«Այդ խնդրին չենք անդրադարձել, բայց դրան ես ինքս համալսարանում բախվել եմ, երբ որ 11 տարի շարունակ անընդհատ երկարացվել է պայմանագիրը: Դա, իհարկե, նախորդ համակարգում թույլ էր տալիս ռեկտորներին եւ դեկաններին ազդեցություն ունենալ այս կամ այն դասախոսի վրա եւ անցանկալի՝ «պերսոնա նոն գրատա» դասախոսներին դուրս թողնել համալսարանից: Ենթադրում եմ, որ բուհերը հիմա արդեն կանցնեն լիարժեք մրցութային համակարգին, մրցույթները լիարժեք կանցկացնեն, եւ դասախոսները գոնե ինչ-որ ժամկետով ապահովագրված կլինեն»,- «Հայկական ժամանակին» ասաց Արայիկ Հարությունյանը:

Օրենսդրությամբ նախատեսվում է, որ մրցույթում հաղթող դասախոսների հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքվի մինչեւ հինգ տարի ժամկետով:

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նախարարը պատասխանեց. «Ուսուցիչերների հարց չենք քննարկել: Կանդրադառնանք»:

Տպել
10335 դիտում

Անցած 1 օրում սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և երեխային ծնողից ապօրինի բաժանելու 2-ական դեպք է գրանցվել

Որ գործարարի կամ գործարարների հետ է բանակցում առողջապահության նախարարը Հայաստանում բժշկական դիմակներ արտադրելու շուրջ

Մարտին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով. Սուրենյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում

Սահմանին ապրող ընտանիքի համար տարիների խնդիր է լուծվել

Վաղը երեկոյան ժամերին, մարտի 1-ին ՀՀ որոշ հատվածներում ձյուն կտեղա, մի մասում՝ անձրեւ

Ավիահարվածներ Իդլիբին. զոհվել են տասնյակ թուրք զինվորներ, արգելափակված են սոցցանցերն ու տեսահոսթինգը

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանն ազատման դիմում է գրել

Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացնել ոչ միայն ապօրինի շենքերը, այլեւ զավթած հողերը... դղյակների հետքերով

Զորամասերում տեսակցությունները կթույլատրվեն, երբ կլինի համոզվածություն, որ դրանք բացասական ազդեցություն չունեն. Բալայան

Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերի և չափերի մասին ԴԱՀԿ-ն իրազեկում է

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը երրորդ անգամ ուղարկվել է Դատախազություն

Հիմքից ամրացված ու վերակառուցված տունը նաև ապաստարան ունի

Սուրեն Պապիկյանը ճանաչվել է տուժող իր անձնական տվյալների հրապարակման առթիվ հարուցված գործի շրջանակում

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը այցելում է ընկերության ստորաբաժանումներ

Չայկովսկու դպրոցի սաները հատուկ մրցանակներով են վերադարձել

Մարտի 1-ի գործով դատապարտված Իսահակ Մալխասյանի եւ Կարեն Թարխանյանի դատավճիռների դեմ բողոքներ է ներկայացվել

Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի Mercedes-ի դիմապակին

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց, «Ռոման» Եվրոպա լիգայի հաջորդ փուլ անցավ, «Արսենալը» դուրս մնաց մրցաշարից