Գյումրիում բացվեց առաջին սմարթ կանգառը. Թավշյա հեղափոխության արդյունքը (լուսանկարներ)

«Ես սիրում եմ իմ Գյումրին» գրառմամբ, USB-ի միացման հնարավորությամբ, փայտե նստարանով եւ արեւապաշտպան ապակիներով, գլխին էլ՝ արեւային պանել:Գյումրու Վարդանանց հրապարակում, Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ բացվեց առաջին սմարթ կանգառը: Գաղափարի եւ ներդրման հեղինակը Մոսկվայից Գյումրի վերադարձած երիտասարդ ինժեներ Նորայր Դավթյանինն է: Բնիկ գյումրեցու գերդաստանից սերող տղան մշտապես Մոսկվայում է ապրել, Գյումրիում եղել է միայն արձակուրդի օրերին, այն էլ մեկ կամ երկու շաբաթով: «Եկել, ժամանակ եմ անցկացրել Լեննականի մեջ, բայց արդեն նաեւ կապրիմ: Դուս գուկա, լավն է ստեղ: Երբ որ տղաս ծնվեց, եւ էստեղ էլ հեղափոխություն եղավ, մտածեցի, որ պետք է գամ, ու ապրեմ միշտ իմ երկրում: Ու եկա 2018 թվականի նոյեմբերից: Մի քիչ ուսումնասիրեցի, թե ինչ կարելի է անել: Ինչ մի օգտակար բան էլի: Սաղ կյանքս որ Մոսկվա էի, ամեն ինչը կար, ամեն հարմարությունը կար: Երբ որ եկա, ուզեցի, ինչ-որ մի օգուտ տալ մարդկանց, բայց ցանկացա, որ դա լինի շատերի համար կիրառելի մի բան, որ անհրաժեշտություն լինի: Ու կանգառները որոշեցի, որ մարդիկ եւ հանգիստ սպասեն, եւ կարողանան իրանց հեռախոսները լիցքավորեն: Դիզայնի համար դիմել եմ Մոսկվայի եւ Երեւանի ճարտարապետներին: Քննարկել ենք: Մենք հիմնվել ենք միջազգային ընկերությունների փորձի վրա եւ տեղայնացրել ենք, որ քաղաքի ճարտարապետության հետ էլ համահունչ լինի: Համ էլ թեթեւ ու սիրուն լինի: Այս ծրագրի մեջ բիզնես գաղափարն առաջնային չէ, եթե դա առաջինը լիներ, ես իմ գումարներն այլ ծրագրի մեջ կներդնեի»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Նորայր Դավթյանը:Նորարարական լուծումներով սմարթ կանգառն աշխատում է արեւի էներգիայիով: Մինչ տարեվերջ Նորայրի ղեկավարած Triple C Armenia ընկերությունը նախատեսում է Գյումրիում 35 նման կանգառ ունենալ: Ուզում են մյուսների համար փոփոխություններ անել: Իսկ դրա համար, ասում է, կարեւոր է ժողովրդի արձագանքը: «Մի բան է թղթի վրա նկարածն, այլ բան իրականությունը: Սա դրեցինք, եւ ընթացքում էլ հասկացանք, թե ինչ կփոխենք, որ քաղաքացու համար ավելի հարմար լինի: Մեզ շատ կարեւոր է քաղաքացիների կարծիքները, որ հասկանանք, թե ինչ են ուզում իրենք, ինչպիսի կանգառ է իրենց հարմար, ինչ գույնի, ինչ լուսավորության, նստարանները ինչպես լինեն: Դա մեզ պետք է, որ մյուսների մեջ արդեն կարողանանք ճիշտ փոփոխություններ էնենք»:

Փոփոխությունների թվում ընկերությունը ճիշտ կանի հոսանքի միացման հնարավորություններն ավելացնի եւ ավելի հարմար նստարաններ տեղադրի, քանի որ այս տարի էլ Գյումրին նոր ավտոբուսի երես չի տեսնի, կմնա հին երթուղայինների հույսին: Այսինքն, կանգառներում, ինչպես միշտ, իրենց երթուղայիններին տեւական ժամեր սպասողների թիվը չի պակասի:

Իսկ որ նոր ավտոբուսներ չեն լինի, դա արդեն հաստատ է: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, թե ունեցած գումարը բավարար չի եղել, որ կարողանային միանգամից անհրաժեշտ թվով ավտոբուսներ գնեին: «Մեր գումարի չափը 500 մլն էր, որը նախատեսել  էինք, բայց դրանով ընդամենը 39 ավտոբուս կկարողանայինք գնել: Բայց մասնագետներն ասացին, թե ճիշտ չէ, որ կեսը նոր, կեսը հին լինի: Դրա համար որոշում կայացրեցինք, եւ նորից կառավարությանը խնդրեցինք, որպեսզի էդ գումարը տրամադրեն կոմունալ ծառայության մեխանիզմներ գնելու համար, որին ընդառաջում են ոնց որ թե: Երեւի էս տարի մենք էդ կոմունալի հարցը կփակենք, նոր հաջորդ տարի անպայման կունենանք ավտոբուսներ, որոնք կբավականացնեն: 85 հատ գնելու ենք, իհարկե, եթե տնտեսված գումարներ ունենանք: Դե էս պահին ամբողջ հանրապետությունում է էսպիսի վիճակ, որ ասեմ լավ է, շատ լավ է Գյումրիում, չէ, շատ դժգոհ եմ ես երթուղային ցանցի սպասարկումից: Բայց փորձում ենք կարգավորել, հիմնականում փողոցների ասֆալտապատման, գոնե խճապատման խնդիրն է հիմա, որ բնակիչը թոզի մեջ չկանգնի ուղղակի»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Երկրորդ սմարթ կանգառը կտեղադրվի Հաղթանակի պողոտայում, երրորդը՝ Երեւանյան խճուղին է: Ինչքան հանել են, երկու այդքան էլ տեղադրելու են: Հողհատկացումը քաղաքապետարանն է արել: Մնացած բոլոր ֆինանսական ծախսերը, կանգառների սպասարկումն էլ հետը հոգալու է ներդրողը: Գյումրու բյուջեից այդ նպատակի համար որեւէ գումար չի ծախսվել: Թե ինչպես է ապահովվելու կանգառների անվտանգությունը, չգիտի ոչ քաղաքապետը, ոչ ներդրողը: Բայց այն, որ Գյումրիում կանգառները ջարդուփշուր անել, վնասելու մշակույթ կա, անհերքելի է:

«Հին կանգառները հանելիս տեսանք, որ դաժան վիճակի մեջ էին, ապակիները ջարդած էին, ներկերը քերված էին, ոնց որ տեղահանված լինեին, բայց ես հույս ունեմ, որ մարդիկ կգնահատեն այս նոր կանգառներն ու լավ կպահեն: Բայց եթե վնասեն, ապակին կոտրեն, մենք ենք փոխելու, ակումլյատորները կես տարին մեկ պետք է փոխենք, ամեն ինչ կանենք, որ լավ լինի, որ մարդիկ էլ զգան, թե ինչքան աշխատանք ու սիրտ ենք դրել էս գործի մեջ»,-ասաց Նորայրը:

Սամվել Բալասանյանն էլ խնդրեց, որ քաղաքացիները չվնասեն, չփչացնեն նոր կանգառները, որ Գյումրին ավելի գեղեցիկ ու նորարարական լինի: Հիմա դեռ խնդրում է, մինչեւ կանգառներում տեսախցիկներ տեղադրելու հնարավորություն լինի:

Տպել
10739 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին