Ձեր ամուսինն ունի գերատեսչական շահ. Արամ Հարությունյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վերաբացման դեմ բերված բողոքի քննությունը:

Նիստին որպես շահագրգիռ անձ ներկա է նաեւ Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տված գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը: Վերջինս նիստի սկզբում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Նելլի Բաղդասարյանին: Բանն այն է, որ սույն գործը վերաբացելու որոշում կայացրել է թե՛ ՀՀ գլխավոր դատախազը եւ թե՛ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

Կարեն Հակոբյանն ասաց, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի ամուսինը՝ Արիս Բարսեղյանը, հանդիսանում է Մուրադյանի ենթական՝ դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ: «Ձեր ամուսինը ունի գերատեսչական շահ կապված դեպքի էության հետ: Այդ պատճառով ողջամիտ կասկած է առաջանում այն կապակցությամբ, որ դուք, քննարկելով բողոքարկվող ձեր ամուսնու անմիջական պետի՝ Վ. Մուրադյանի որոշումը, չեք կարող օբյկետիվ լինել, եւ դա լիովին բնական է, քանի որ ի պաշտոնե լինելով նախագահող դատավոր, դուք չեք դադարում լինել ընտանիքի, հասարակության անդամ»,- հայտարարեց Հակոբյանը եւ կասկածի տակ դնելով դատավորի անաչառությունը՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Միջնորդության դեմ առարկեցին դատախազ Հայկ Պետրոսյանը, սույն գործով քննիչ Դավիթ Կոստանդյանը եւ Սիլվա Համբարձումյանը:

Դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:

Նշենք, որ գործի վերաբացման որոշման օրինականությունը բողոքարկել է մեղադրյալ Արաքս Դիլանյանը, իսկ Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը, Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպան Հրանտ Անանյանը և գործարար Սիլվա Համբարձումյանը բողոքի քննությանը մասնակցում են որպես շահագրգիռ անձինք:

Այս բողոքը քննում էր դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն հունիսի 4-ին ինքնաբացարկ է հայտնել՝ նկատի ունենալով, որ Արամ Հարությունյանի եւ մյուսների գործն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին վերագրվող կաշառքի դրվագին, իսկ Քոչարյանի գործով ինքը վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշում է կայացրել:

Տպել
1557 դիտում

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Միասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 6-ից 9-ը որպես ՖԻՖԱ-ի հիմնադրամի տնօրեն կայցելի Հայաստան. վարչապետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան

ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին. Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ Տ. Ավինյանին

Հայ ծանրորդները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց. 18-ից դարձավ 21

Ես հիմա ո՞ւմ գնամ-խնդրեմ՝ երաշխավորի․ դատարանը Սեյրան Օհանյանին թույլատրեց բուժման նպատակով բացակայել երկրից

ԱԱԾ տնօրենը հայտարարություն է արել իր հրամանատարի դեմ, այդ պահին նա դեռ ԱԱԾ ղեկավարն էր. Արտակ Գալստյան

Հայտարարություն մրցույթի մասին