Հայաստանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է ջրծաղիկի գրեթե 3000 և ավելի դեպք

02/07/2019 schedule09:02

Անդրադառնալով ԱԱՏՄ կողմից հրապարակված տեղեկատվությանը՝ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է ջրծաղիկի գրեթե 3000 և ավելի դեպք, որոնց գերակշիռ մասը բաժին է ընկնում մանկական կրթական հաստատություններին։

Այս մասին ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այստեղ անելիքները (այս դեպքում ջրծաղիկի պարագայում) մեծ են հենց ԱԱՏՄ կողմից ձեռնարկված միջոցառումների մասով` հիվանդության հետագա տարածումը և խմբակային դեպքերը զսպելու ուղղությամբ, ինչի մասին ԱՆ համապատասխան կառույցի կողմից ապահովվում է ամենօրյա տեղեկատվություն։

«Չգիտես ինչու նշված կառույցը մտահոգված է 1 հիվանդով, թեկուզ ինքնաթիռով ժամանած։ Երևի դեպքը շփոթության մեջ է դրել վերջիններիս, մտածելու` դա ասենք ոչ թե ջրծաղիկի, այլ օրինակ` կարմրուկի ներբերովի դե՞պք է:

Հայտարարություն անելիս կարելի էր ի սկզբանե համաճարակաբանության տեսանկյունից իրականացնել ռիսկի գնահատում` այնուհետև հանդես գալ մասնագիտական հայտարարությամբ»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը երեկ հայտնում էր, որ Կիևից Երևան ժամանած PS-611 չվերթի օդանավում հունիսի 28-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բարձր ջերմությամբ (38,20C) և ցանավորումով ուղևոր:

 
Տպել
280 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան