Նորագյուղցի Բոգոյին ազատ արձակելուց հետո ջարդել են Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող ընկերության տնօրենի ավտոմեքենան

Հունիսի 28-ի երեկոյան Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Պռոշյան փողոցում «վնասվել» է Արմավիր-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի ավտոմեքենան:

Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել եւ հույս ունի, որ մեղավորները կպատժվեն:

Ոստիկանությունից մեր զրույցում հայտնեցին, որ Խաչատրյանից ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դիտավորյալ վնասել են, այժմ քննություն է ընթանում: Նշանակված է փորձաքննություն:

Վնասել են ավտոմեքենայի հետնապակին:

Հիշեցնենք, որ այդ օրը բերման էին ենթարկել Կենտրոնական ավտոկայանում երկար տարիներ հաստատված Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան), որը, սակայն, ժամեր անց ազատ էր արձակվել: Նշենք, որ Խաչատրյանը նախկինում հայտարարել է, թե Բոգոն արդեն երկար ժամանակ է՝ ազդում է «Երեւան-Արմավիր» կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա՝ սեփական ավտոմեքենաներով նշված երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելով:

Նորագյուղցի Բոգոյի անվան հետ առնչվող պատմությունները մամուլում շատ են: Դրանցից վերջինը թերեւս այն է, որ նա տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական ավտոկայանի ներսում՝ 2-րդ հարկում, ապօրինի «սեփական» սենյակ եւ հյուրանոց էր ստեղծել: 2019-ի մարտին Բոգոն ստիպված էր եղել լքել այդ տարածքը՝ չմոռանալով վերջում քանդել եւ ավերակի վերածել այդ սենյակները:

2019 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրել էին նաեւ ՀՀ կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանի նշանակվելուց հետո Կոստանյանը ստիպված էր լքել իր կողմից «սեփականաշնորհած» տարածքները:

Տպել
16513 դիտում

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել