Փողերի լվացման հեռանկարը. ինչպես ադրբեջանական սահմանը Քոչարյանի նախագահության ժամանակ մոտեցավ միջպետական մայրուղուն

Տավուշի մեր սահմանն է ու ադրբեջանական կողմից ինժեներաշինարարական լուրջ աշխատանքները, որոնք վերջին տարում արել է Ադրբեջանը: Այդ դիրքերից ոմանք իմ սեփական տանից ուղիղ նավոդկայով հեռու են 1,5 կիլոմետր.... Մնացածը դուք պատկերացրեք, թե ինչպես ենք ես, իմ թաղը, իմ գյուղը ապրել վաղ 90-ականների կռիվների, դիրքային մարտերի ժամանակ, կամ սահմանի որևէ շիկացման ժամանակ, ինչպես 2014-ի ամռանն էր:

Այս մասին իր Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` ներկայացնելով որոշակի «պատմական անցքեր»:

«Նախկին իշխանությունների, այդ թվում՝ քոչարյանականների կողմից, ու 7օրի խոհարարուհի-«քաղաքագետների» կողմից հանդիմանություններ ու ակնարկներ են հնչում, թե Ադրբեջանն այս ամենը կարողացել է անել, որովհետև Փաշինյանը համաձայնել է Դուշանբեի համաձայությանը, հրադադարի ռեժիմը պահել է ու կրակ բացելու միջոցով չի արգելել դրանց կառուցումը: Արդունքում Ալիևն իր ուզածն արել է անխոչընդոտ....

Ու քանի որ նախկին իշխանությունները լեզու են առել այս թեմայով, թույլ տվեք որոշ պատմական անցքեր պատմել, որպես այդ տարածքի ապրող ու այնտեղ տուն ունեցող, որոնք ամենևին նախկին իշխանությունների՝ առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին չեն...

Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղու հարակից ադրբեջանական դիրքեր: Գիտե՞ք, թե ե՞րբ և ինչպե՞ս ադրբեջանական սահմանը դե ֆակտո մոտեցավ միջպետական մայրուղուն: Պինդ բռնվեք՝ Ռոբերտ Քոչայանի նախագահության շրջանում: Լինսի հիմնադրամի՝ Քրք Քրքորյանի հատկացրած մեկ միլիարդի շրջանակներում 2000-ականների առաջին կեսում պետք է կառուցվեր նաև միջպետական ճանապարհի այս հատվածը: Նախկին ճանապարհը՝ Կիրանցից ուղիղ գծով լեռնաշղթայի ստորոտով գալիս հասնում էր Ոսկեպարի գյուղատակը: Ադրբեջանն այդ ժամանակ այսօրվա Ադրբեջանը չէր. թույլ, սահմանների ու դիրքերում ադրբեջանցի զինվորի "դուխի" մասին չասեմ. պարտված, խեղճացած բանակ էր, որը պատասխան անկանոն կրակ ավելի շատ բացում էր իր վախից, որ ինքը տեղում է, դեռ չի փախել... Այդ տարիներին բավական հեշտ էր անգամ մեր դիրքերն առաջ տալն ու բարելավելը, ինչը չարեցին օրվա իշխանությունները, օրինակ՝ վերահսկողության տակ չառնելով Մեծ փայտասարը (Օդնդաղ) կամ Ղարաբուլաղը, որոնք իշխող դիրք են ողջ տարածքի համար.... Հարցրեք այդ տարածքի բոլոր բնակիչներին, նրանք կհաստատեն ասվածները...

Շատ տարօրինակ որոշման արդյունքում, որոշում է ընդունվում Կիրանցից հետո ճանապարհը շարունակել ներկայիս հետագծով՝ Պապաքարի լեռնաշթղայի գագաթով, որը առնվազն կես ժամով ավելացնում է ճանապարհը՝ 10 րոպեից այն դարձնելով 30-40 րոպե: Համաձայն այդ շրջանում ճանապարհաշինարարական աշխատանքներին մոտ կանգնած որոշ ոչ պատահական մարդկանց, այդ որոշման տակ մեծ փողեր լվանալու հեռահար նպատակն էր, որովհետև աշխատանքները չափազանց շատ էին, դեհ, վերահսկող էլ իրենք էին: Շինարարական աշխատանքներն էլ վստահված էր ոչ թե տեղական կազմակերպության, այլ բերվել էր Արցախից....

Իշխանության ներկայացուցիչները փաստարկում էին, թե դա անում են, որպեսզի հակառակորդի կողմից անխոցելի լինի... Սակայն, ովքեր այդ ճանապարհով անցել են, կվկայեն, որ այս փաստարկը քննադատության չի դիմանում, որովհետև լեռնաշղթայի գագաթից դեպի Ոսկեպար իջնող հատվածն ու անդին հսկայական հատվածներ ուղիղ նշանառության տակ են.... Առավել ևս, վերջին տգետը պետք է լինեիր, որ 21-րդ դարում, երբ զինտեխնիկան անընդհատ ու ժամառժամ կատարելագործվում է, մտածեիր, թե 1 կիլոմետրը 2 կլիոմետր կամ ավելին դարձնելով կարող ես երակարաժամկետ կտրվածքով ապահովել միջպետական ճանապարհահատվածի երթևեկության անվտանգությունը կամ պաշտպանվածությունը...

Այնպես, որ ռազմական բոլոր բացատրությունները քննադատության չեն դիմանում ու առավել հավանական է դառնում փողերի լվացքը, կամ որ ավելի վատ է՝ Ադրբեջանի նախագայի հետ Քոչարյանի պայմանավորվածությունները ու այդ տարածիքց փաստացի հրաժարումը... Առ այսօր այս ամենը հոդաբաշխ բացատրություն չունի, թե ինչո՞ւ կայացվեց այդ որոշումը.... Մեր նկատելի ետքաշվելն այդ տարածքից մեծացրեց միջդիրքային տարածությունը՝ հեռանկար բացելով երբևէ դիրքերն առաջ տալու հնարավորությունը....

Այս ամենով ամեն ինչ չավարտվեց. արդեն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, երբ ՊՆախարարը Սեյրան Օհանյանն էր, ադրբեջանական ԶՈՒ-ն նախաձեռնեց դիրքերը հովիտ իջեցնելու մի քանի օպերացիաներ, որոնք հաջողությամբ պսակվեցին: Հայկական կողմին մնաց պաշտպանությունն ու սեփական դիրքերը կրկին իջեցնելն ու նրանց մոտեցնելը, որի արդյունքում միջդիրքային տարածությունը որոշ հատվածներում կրճատվեց մինչև մի քանի հարյուր մետր՝ ցավոք, հետագայում պատճառ դառնալով, որ այդ դիրքերում էլ դիպուկահարի կրակոցներից զինվորներ սպանվեն....Նոր դիրքերից էի Նոր տարվա պոստ և այլք.... Արդյունքում ձևավորվեց այսօրվա պատկերը.... Հակառակորդը կարողացավ սեփական գյուղերից մինչև մեր դիրքերը ընկած տարածությունը հօգուտ իրեն վերադասավորվել, թպետ դա ադրբեջանական գյուղերը լիակատար պաշտպանված չի դարձնում....

Այնպես որ, սրանք Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի տաղանդաշատ "ստրատեգիական" մտածողության ուղղակի արդյունքն են ու ձեռքբերումը, որը անտեսելու են տալիս նրանց սազանդարները ու մտածում են, թե գյուղից մարդ կա ու հիշեցնող չի լինելու.... Այո, այդ գյուղերից մարդ կա ու շատ լավ գիտի իրավիճակը, և ոչ միայն նա....

Անցած տարի Ադրբեջանը որոշում կայացրեց ձևավորել սահմանապահ զորքեր ու նրանց հանձնել այս պետական սահմանի վերահսկողությունը՝ սկսելով ինտենսիվ ինժեներա-շինարարական աշխատանքները: Ըստ որում դա սկսեցին անել համատարծ՝ ողջ Տավուշի սահմանագծի երկայնքով, ավելին՝ նաև Նախիջևանում, ըստ որում՝ դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք... Սա էլ՝ որպեսզի պարզ լինի, որ դրա հետ էլ ներկայիս կառավարությունը կապ չունի: Սակայն, եթե անգամ այսօր լիներ Սերժ Սարգսյանի իշխանությունը, այդ աշխատանքները համատարած կրակ բացելու միջոցով խոչընդոտելը այլ բան կնշանակեր, ու ես դա միևնույնն է խորհուրդ չէի տա.... Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կկատրավի, երբ Տավուշի, Նախիջևանի սահմանագծով ու Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում ընթացքող շինտեխնիկայի վրա զանգվածաբար կրակ բացվի...

Այն անպատասախան չի մնա ու կնշանակի ունենալ հրդեհված միջպետական Հայաստան-Ադրբեջան սահման, եթե չասեմ՝ դե ֆակտո լայնածավալ պատերազմ, քանզի հաշված վայրկյանների ընթացքում փոխհրաձգության ինտենսիվացումը, այն էլ ողջ սահմանագծով, բերելու է տրամաչափի ավելացմանը... Թե ովքեր են ուզում պատերազմ, չասեմ... Փաշինյանի կառավարության հասցեին նման քննադատություն հնչեցնողները կամ չեն հասկանում ռազմական գործից, կամ գիտակցված փորձում են նրան դրդել պատերազմի, ինչը մինչև օրս, բարեբախտաբար չի հաջողվել... Իսկ թե ում շահերն են սպասարկում պատերազմի այդ հրձիգները, արդյո՞ք նրանց սրտում և մտքում միայն ներքին պայքարն ու ռևանշն են, թե՞ նաև կա արտաքին հետք ու պատվեր, թող պարզեն հետախուզությունն ու հակահետախուզությունը ԱԱԾ-ի հետ միասին:

Ինչ անել ներկա իրավիճակում: Մեկ շաբաթ առաջ գտնվում էի հայրենի եզերքում, խոր գիշերով բարձրացանք լեռներ՝ գյուղին վերևից նայելու: Պանորաման չքնաղ էր: Ափսոս, չկարողացա նկարել գիշերային Ղազախը, Ռուսթավին....Ամեն ինչ ափի մեջ է... Աստված մի արասցե, պատերազմ լինի, և այդ հատվածները ուղղակի բնական-ռազմավարական առավելություն են մեզ համար, ու բնականաբար, մեր արտիլերիան դա գիտի, գիտի նաև թե որտեղ է ինքը... Քուռի ամբողջ հովիտը՝ գազանավթամուղերով ու երկաթգծերով ափիդ մեջ է... Ջողազի հսկայական ջրամբարի՝ դեպի Քուռի հարթավայր նայող դամբան էլ՝ տեղում....

Առիթ ունեցել եմ 2014-ի ամառային ռազմական շիկացմանը որպես ականատես ու վերլուծաբան անդրադառնալ Հետքի բազմասերալ հետաքննություններում... Սեփական աչքերով եմ տեսել սահմանի այս կողմում կատարվողը, ու նաև առավելագույնս լավ ուսումնասիրել սարի այն կողմում ադրբեջանական գյուղերում տիրող բարոյա-հոգեբանական խուճապը բազում-բազում տեսանյութերի օգնությամբ... Գուգլով եթե որոնում տաք Քամառլուի սինդրոմ, կգտնեք բազում աշխատանքներ դրա մասին:

Ֆորտիֆիկացիաներից մեկը հենց այդ հատվածում է՝ Քամառլու գյուղում, քանի որ ադրբեջանական կողմում մղձավանջը կատարյալ էր հատկապես այդ գյուղում տեղակայված զորամասի վրա հայկական կողմի բացած դժոխային կրակից հետո... Վախն այդ տարածքի գյուղերում՝ Քամառլու, Ջաֆառլու, Ղուշչի Այրում, Մազամ գյուղերում, վստահ եմ, դեռ չի անցել... Ու Ալիևն առաջին հերթին այս ֆորտիֆիկացիաներով հոգեբանական պաշտպանվածության մակարդակն է բարձրացնում՝ Քամառլուի սինդրոմը հաղթահարելու համար: Բայց միակ նպատակը սա չէ. իհարկե, առավելագույնս պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի ու ոչ ամենևին այժմվանից սկսած...

Հայկական կողմը ուղղակի մեկ բան ունի անելու՝ արժեզրկել այս ամենը ու ավելի խորացնել ադրբեջանական գյուղերում առկա լոկալ ռազմավարական անվասարության հոգեբանական գիտակցումը... Ուղղակի պետք է որևէ կերպ ի ցույց դնել այն նորագույն հարձակողական սպառազինությունները, որոնք կլինեն իմ նկարագրած հրաշագեղ բարձունքներում՝ որտեղից մինչև հյուսիսկովկասյան լեռնաշղթա վերահսկելի է... Ճիշտ և ճիշտ՝ ապրիլյան պատերազմից հետո Իսկանդերի ցուցադրության նման, ինչը հոգեբանական ընկճախտ առաջացրեց Ադրբեջանում....

Ու ես վստահ եմ, որ այժմ՝ ՀՀ ԶՈՒ-ում թալանի վերացումը, գումարների ուղղումը պաշտպանունակության բարձրացմանը, առաջիկայում զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, պայմանագրայինների վարձատրության մեծացումը կուտակված միջոցների հաշվին, հօգուտ հայկական կողմի դիսբալանսի ակնհայտ ցուցադրությունը լիքը խնդիր է լուծելու ու զրոյացնի ոչ միայն հակառակորդի կատարած աշխատանքը, այլև ներքին էժանագին, դավադիր կամ անգրագետ շահարկումները:

Ուժ մեր զինվորի ու սպայի անպարտելի բազկին ու խաղաղություն՝ մեր սահմաններին», - ասված է Սաֆարյանի գրառման մեջ:

Տպել
19543 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին