Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման գործընթացը

01/07/2019 schedule16:12

Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացների մեկնարկի արարողությունը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է հերթական անգամ իրականացվող այս գործընթացը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ մամուլի ծառայությունից:

«Դուք սփյուռքում հայերենի գլխավոր պահապաններն եք և ամեն անգամ Հայաստան գալով և նոր մեթոդներ տանելով սփյուռքի մեր համայնքներ՝ ավելի եք ուժեղացնում ձեր կրթական հաստատությունների դիրքն ու դերը: Մենք այս վերապատրաստումներով ձգտում ենք ստեղծել հայերենի դասավանդման և ընդհանուր հանրակրթության մեկ դաշտ: Վերապատրաստումները նրանով են կարևոր, որ մենք ձեր միջոցով տեղեկանում ենք համայնքներում առկա խնդիրներին և փոփոխում ենք դասավանդման մեթոդաբանությունը` հիմք ընդունելով դրանք»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ 2000-ականներից սկսած ավելի քան 1500 ուսուցիչներ են վերապատրաստվել:

«Նախորդ տարվա համեմատ մի փոփոխություն է տեղի ունեցել՝ այսուհետ բոլոր վերապատրաստումներն իրականացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը. նախկինում մեզ համար անհասկանալի պատճառով այն բաշխվել էր նաև Սփյուռքի նախարարությանը: Սա թույլ կտա իրականացնել մեկ միասնական քաղաքականություն: Ձեր ներկայացրած հաստատությունները նաև ակտիվ մշակութային կենտրոններ են, և մենք նպաստելու ենք դրանց զարգացմանը: Ներկայում քննարկում ենք հայագիտության զարգացման նոր փաստաթուղթ, որի շրջանակում հայագիտական առարկաների դասավանդումն էլ ավելի է կարևորվելու: Ողջունեք մեր անունից ձեր աշակերտներին, որոնց փոխանցելու եք այստեղ ստացված գիտելիքները և նոր մեթոդները»,-նշել է նախարարը՝ սփյուռքահայ ուսուցիչներին մաղթելով հաճելի օրեր հայրենիքում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում նշել է. «Ձեր աշխատանքի կարևորության, կշռի և անհրաժեշտության մասին տեսականորեն չեմ խոսում. իմ չորս երեխաները հայեցի կրթություն են ստացել և ստանում սփյուռքում, մինչև հայրենադարձվելը: Այնպես որ, գիտեմ՝ ինչպիսի զոհողություննեի շնորհիվ եք դա  անում: Իմացեք, որ ձեր մեջքին կանգնած է մի ամբողջ պետություն, ԿԳՄՍ նախարարությունը, Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը, և մենք լիովին գիտակցում ենք ձեր աշխատանքի կարևորությունը: Անպայման ողջունեք նաև ձեր աշակերտների ծնողներին, քանի որ հենց նրանք են գիտակցում հայերենի կարևորությունը սփյուռքում»,-իր հերթին նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելով և խորանալով: Այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմել էր շուրջ 80 ուսուցիչ՝ 16 երկրից: Արդյունքում՝ մասնակցում է 61 ուսուցիչ:  Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Այս տարվա ուսուցիչների մեծ մասը վերապատրաստվում է նախարարության սույն ծրագրով արդեն երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ:

Այս տարի նախատեսված է վերապատրաստում հինգ ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, նկարչության և կիրառական արվեստի ուղղություններով: Նախատեսված էր նաև ճատրակի խումբ, որը, սակայն, չի համալրվել: Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են «Մեկօրյա դպրոցում ուսուցման» և «Հայոց լեզվի և գրականության» խմբերում:

Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվելու է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագիր:

Տպել
1338 դիտում

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ