Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել ու փակել երկաթգիծը

Այսօր՝ հուլիսի 1-ին, լրանում է «Էյ Սի Փի» ընկերության՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների՝ արդեն երրորդ անգամ երկարաձգված աշխատանքային պայմանագրերի ժամկետը: Ալավերդու պղնձաձուլարանի շուրջ 200 աշխատակցի հետ ընկերությունն աշխատանքային պայմանագրեր այլևս չի կնքի: Գործազուրկ դարձած բանվորներն այսօր առավոտից սկսել են բողոքի ակցիա իրականացնել գործարանի դիմաց: Նրանց հետ հանդիպել է «Էյ Սի Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը, որն աշխատակիցներին ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու թե ինչու այլեւս չեն երկարաձգի պայմանագրերը. «Բացի այն, որ շուրջ 400 մլն դրամ վճար ենք վճարել, մի հատ էլ եկել ասում են, թե 380 մլն դրամ էլ պետք է վճարենք շրջակա միջավայրին հասցրած վնասի համար: Մենք չունենք այդ միջոցները, հիմա եթե շարունակենք աշխատելը, նորից գալու են, էլի մի 500-600 մլն դրամով տուգանեն, ոչ մի ձեւ մենք չենք տեղավորվում: Սա կառավարության դեմ չի էս ակցիան, գուցե իրենք էլ դեռ չեն պատկերացնում, կամ համապատասխան մասնագետներ չունեն, որ իրավիճակը հասկանան, բայց մեր միջոցներն էլ անսահմանափակ չեն, եթե առաջին 2 ամիսը մենք պարտավորված էինք պահել, ապա հիմա էլ տարբերակ ու հնարավորություն չունենք, արդեն 6-րդ ամիսն է՝ հարցը չի լուծվում, մեր հնարավորություններն էլ սպառվել են»,-ասաց Լուսինե Մեջլումյանը:

Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հեռախոսազրույց է ունեցել Լոռու մարզպետի հետ, վերջինս տեղեկացրել է, որ պատրաստ է ընդունել ընկերության աշխատակիցներին:

«Էյ Սի Փի» ընկերության տնօրենի հետ զրույցից հետո Ալավերդու պղնձաձուլարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները փակեցին Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը տեղեկացրեց բանվորներին, որ ստեղծված իրավիճակի մասին ինքը հաղորդել է Լոռու մարզպետին, մարզպետն էլ՝ կառավարությանը: Հիմա սպասում են արձագանքի:

Տպել
485 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)