Նախարարությունը պատասխանում է սպորտի ոլորտի մի ամբողջ ժամանակաշրջանի պատմությունը ոչնչացնելու մասին մեղադրանքին

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը Facebook-ում գրառում է կատարել, որտեղ նա նշում է, թե իբր համացանցից հեռացվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը։ Այս մասին գրում է ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Անժելա Խժդրյանը: Նախարարի մամուլի խոսնակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ.

«Պարոն Ղազարյանին պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը նա հեշտությամբ կարող էր գտնել համացանցում՝ ուղղակի որոնման բաժնում փնտրելով նախարարության անվանումը, խնդրեմ՝ minsportyouth.am։ Ավելին, պարոն Ղազարյանը կարող է կայքում գտնել օրինակ 2015թ․ տեղադրված իր ուղերձները (լուսանկարը՝ ստորև): Միավորվել են միայն նախարարությունների Facebook-յան էջերը՝ այդ էջերի հետևորդներին չմոլորեցնելու և համակարգված աշխատանքի նպատակով։ Սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումները նաև արտացոլվում են պաշտոնական կայքերում, այնպես որ, այս առումով, որևէ պատմություն չի կարող կորել։

Մինչև նոր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միասնական կայքի ստեղծումը, նախկին նախարարությունների կայքերի անվանումը փոփոխվել է՝ համապատասխանեցվելով ներկայիս իրողություններին, իսկ նոր կայքի պատրաստ լինելուն պես թե՛ ՀՀ կրթության և գիտության նախարարության, թե՛ ՀՀ մշակույթի նախարարության, և թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կայքերը մնալու են որպես արխիվային տարբերակներ։

Միևնույն ժամանակ, հարգելի պարոն Ղազարյանին ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր մեր մարզիկները փայլուն հաղթանակներ են գրանցել Եվրոպական խաղերում, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, առավել ուրախ կլինեի նախկին նախարարի էջում տեսնել այս կապակցությամբ շնորհավորանքներ:

Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր մարզիկներին գրանցած հաղթանակների կապակցությամբ, մենք հպարտանում ենք ձեզանով»:

Տպել
960 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան