Գյումրին եւ Սպիտակը YIC-ի հետ համագործակցության նոր հուշագրեր են կնքել

29/06/2019 schedule22:10

Երեւանում կայացած «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները» ֆորումի շրջանակներում Գյումրու եւ Սպիտակի քաղաքապետարանները հետագա համագործակցության հուշագիր են ստորագրել Գյումրիում գործող YIC-ի`Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ:Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլից ԵՄ եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ  ԵՆԿ-ն գործարկեց  Հայաստանում առաջին բաց երիտասարդական կենտրոնը՝ «Գյումրու երիտասարդների տունը», որտեղ օրվա ցանկացած ժամի կարող են այցելել Շիրակի մարզի եւ Գյումրու 13-ից 18 տարեկան երիտասարդները: Նրանք ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն ունեն տարբեր դասընթացների, խաղերի եւ ուղղակի շփումների միջոցով:  Այս ծրագիրը հաջողությամբ գործում է եւ ընդլայնման կայուն հեռանկարներ ունի: Ի դեպ, այս կենտրոնում մեծ սիրով ի թիվս այլ հյուրերի, մշտապես հյուրընկալվում է նաեւԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, կենտրոնի երիտասարդների հետ տարբեր թեմաներ քննարկում, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին: 

Գյումրու մոդելը հանրապետության այլ մարզերում  ներդնելու առաջարկներ կան հենց այդ մարզերի տարբեր համայնքներից: «Մենք ուրախ ենք այս հնարավորության համար, մենակ թե Նաջարյանը (նկատի ունի ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանին) չփոշմանի,-հուշագիրը ստորագրելիս կատակեց Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը»:Իսկ Նաջարյանը ոչ միայն փոշմանելու միտք չունի, այլ ավելին, ասում է մեծ աշխատանք կա Սպիտակում անելու: «Սպիտակի համայնքապետարանի հետ կնքված հուշագրով փորձելու ենք առաջիկա ամիսներին տեղում ուսումնասիրություն անել, հասկանալու համար, թե ինչպես պետք է նման կենտրոն բացել Սպիտակում եւս: Գյումրիից հետո ընտրությունը եղավ Սպիտակը, քանի որ հետաղետյան կարգավիճակով  պայմանավորված գրեթե նույն խնդիրներն են առկա: Հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ կկարողանանք Սպիտակում կենտրոնը բացել, որը մեր տարածաշրջանում Գյումրիից հետո կլինի 2-ը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:Գյումրու համայնքապետարանի հետ կնքված հուշագիրը կենսական նշանակության կարելի է համարել, որով Երիտասարդների տան գործունեության շարունակականությունն ապահովելու համար համագործակցային կարեւոր քայլ է արվել: Համայնքապետարանը պարտավորվել է առաջիկա տարիներին հոգալ Երիտասարդների տան կոմունալ բոլոր ծախսերը: Դրանից բացի, բակն ունի բարեկարգման կարիք: Այդ խնդիրն է կարգավորելու: Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը հուշագիրը ստորագրեց ու բարձրաձայնեց՝ հաճույքով են համագործակցում ԵՆԿ-ի հետ: Հարաբերություններն էլ գործնականից վաղուց են հատել բարեկամականի սահմանը: «Քաղաքի եւ երիտասարդների համար մեծ գործ են անում, շատ կարեւոր խնդիր են լուծում, մենք էլ պետք է կարողանանք ինչով հնարավոր է սատար կանգնել»,-ելույթի իր խոսքում ասաց Ռուբեն Սանոյանը:ԵՆԿ-ն իր հաջողված փորձը ՀՀ տարբեր համայքներում ներդնելու հստակ քայլից առաջ լուրջ հետազոտություն է անցկացրել, ինչը հնարավորություն է տվել առավել հստակ եւ առարկայական հասկանալ Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման  հեռանկարներն ու մարտահրավերները: Պարզել, թե ինչպե՞ս կարելի  է Բաց երիտասարդական աշխատանքի իրենց մեթոդաբանությունը դարձնել առավել կիրառելի:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչությունը եւս գոհ է ԵՆԿ-ի աշխատանքից: Վարչության պետ Թամարա Թորոսյանն ասաց Գյումրիի «Երիտասարդների տուն. բաց երիտասարդական կենտրոն»-ն այն լավագույն օրինակն է, որին  կարող են այլ քաղաքներ եւս հետեւել:«Բաց երիտասարդական աշխատանքն անցյալ տարի մեկնարկվել է Գյումրու ԵՆԿ-ի նախաձեռնությամբ, եւ մենք հիմա չունենք այլ կառույցներ ու կազմակերպություններ, որոնք եւս ունենան այդպիսի նախաձեռնություն: Սակայն Բաց երիտասարդական աշխատանքի ներդրումը ՀՀ-ում շատ  կարեւոր քայլ է, որովհետեւ մենք  համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի բարելավման խնդիր ունենք»,-ասաց Երիտասարդական քաղաքականության վարչության պետը:

Հավանաբար Սպիտակից հետո նման կենտրոն կհիմնադրվի նաեւ Էջմիածնում: Սա առաջին հերթին զբաղվածության խնդրի լուծման բանալի է: Եվ, որ ամենակարեւորն է, երիտասարդների համար ապահով եւ անվտանգ տարածքներում կապահովվի ժամանց, կրթություն, կձեւավորվի իրավագիտակից քաղաքացի:«Մենք խոսում ենք 11-ից 12 տոկոս երիտասարդության մասին, ովքեր տարբեր նախաձեռնություններում ընդգրկվում են շատ տարբեր ձեւաչափերով, եվ ունենք մոտ 90 տոկոս երիտասարդներ Հայաստանում, ովքեր որեւէ տեղ որեւէ ներգրավվածություն չունեն: Մեր խնդիրն է լինել հասանելի այն խմբերի համար, որոնք իրենք իրենց չեն գալու դեպի հկ-ներ ու հանրային գործընթացներ: Բաց երիտասարդական կենտրոնների  մոդելը հենց նրանով է կարեւոր, որ ինքն է ընդառաջ գնում երիտասարդին, ու չի սպասում, թե երբ է երիտասարդը գալու եւ բացելու իր դուռը»,-ասաց Երիտասարդության ոլորտում հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը:Ֆորումն ամփոփվեց «Բաց երիտասարդական աշխատանքի տեղայնացում ՀՀ համայնքներում» և «Հայաստանում երիտասարդական աշխատանքի ցանցի ձևավորման հետագա քայլեր» թեմատիկ քննարկումներով: Արդյունքների ամփոփման ժամանակ YIC-ն հաշվի կառնի ցանկացած դիտարկում եւ նկատառում:

 

Տպել
2380 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով