ՄԻՊ զեկույցներում եւ հաղորդումներում արձանագրված համակարգային խնդիրները լուծումներ կստանան

29/06/2019 schedule17:49

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում եւ հաղորդումներում արձանագրված խնդիրները քննարկելու եւ լուծման ուղիներ գտնելու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների եւ պատգամավորների օգնականների հետ։

«Ազգային ժողովի հետ Մարդու իրավունքների աշխատակազմի համագործակցությունը հատկապես Պաշտպանի՝ նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական գործառույթի իրականացման համատեքստում: Սա ենթադրում է Պաշտպանի՝ անհատական դիմումների քննարկման եւ մշտադիտարկման արդյունքում վեր հանած օրենսդրական խնդիրների համատեղ լուծում: Այդ խնդիրները, ինչպես նաեւ դրանց լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներն արձանագրված են ինչպես տարեկան հաղորդման եւ զեկույցի, այնպես էլ հատուկ զեկույցների մեջ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, Ազգային ժողովում Պաշտպանի ներկայացուցիչ Սերգեյ Ղազինյանը։

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի ուղղությունները, փակ հաստատություններում մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձել են Սահմանադրական դատարան հատուկ կարծիք ներկայացնելու, դիմում հասցեագրելու լիազորություններին։ Պատգամավորի օգնականները եւ հանձնաժողովի փորձագետները բարձրացրել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերող հարցեր եւ հետաքրքրվել առանձին ոլորտներում Պաշտպանի ձեռնարկած քայլերի մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում-քննարկումները դարձնել շարունակական՝ կենտրոնանալով կոնկրետ ոլորտների խնդիրների եւ լուծման առաջարկների ձեւավորման վրա։

Տպել
4885 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան