Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

29/06/2019 schedule15:37

Երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ճանաչողական նպատակներով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ժամանել  Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունը:

ԵՊԲՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վաղ առավոտից ԵՊԲՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանական հիվանդանոցների ղեկավարների հետ մասնագետները քննարկեցին կրթական և կլինիկական ոլորտներին վերաբերող հարցեր:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով հյուրերին ընդգծեց, որ  ԵՊԲՀ-ն միտված է ընդլայնել Ինդոնեզիայի հետ գիտական և մանկավարժական ոլորտում համագործակցությունը:

«Երևանի պետական բժշկական համալսարանն այս պահին ամենամեծ միջազգային բուհն է Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց ռեկտորը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ում սովորող 8000 սովորողներից, յուրաքանչյուր 4-րդը արտերկրից է: Բուհի 1800 օտարերկրացի ուսանողները ներկայացնում են 18 ազգություն և վեց կրոն: Արմեն Մուրադյանը նշեց, որ հպարտանալու առիթ է, որ ԵՊԲՀ-ում կրթություն ստացած օտարերկրացի ուսանողները հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունն արտերկրում:

«Մենք առանձնակի կարևորում ենք յուրաքանչյուր շրջանավարտի հաջողությունը»,- շեշտեց բուհի ղեկավարը: Նա համառոտ անդրադարձ կատարեց նաև ԵՊԲՀ-ի պատմությանը, ընթացիկ աշխատանքներին ու ծրագրերին: Շուրջ 100 տարվա պատմություն ունեցող կրթական հաստատությունն ունի 6 ֆակուլտետ, 3 խոշոր բժշկական համալսարանական կենտրոն, կլինիկական բազաներ հանրապետության առաջատար բժշկական կազմակերպություններում: Այսօր հանրապետությունում աշխատող 10 000 բժիշկներից 90 տոկոսը ԵՊԲՀ շրջանավարտներ են: Արտերկրում մասնագիտական գործունեությունը շարունակում է 8000 շրջանավարտ, որից 500-ը՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում:

Ինդոնեզիայից ժամանած հյուրերին ներկայացվեցին կլինիկական գործունեությունը: Նրանք հետաքրքրվեցին համալսարանական կլինիկաներում ուսանողների պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություններով,  հիվանդանոցների հագեցվածությամբ, մատուցվող ծառայություններով:

Շուրջ մեկ ժամ տևած քննարկումից հետո, պատվիրակության անդամները շրջեցին ԵՊԲՀ տարբեր մասնաշենքերում, ինչպես նաև այցելեցին սիմուլյացիոն կենտրոններ: 

Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրավերով: Հայաստանի և Ինդոնեզիայի նախարարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ:

Համաձայնագիրը ստորագրել են փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Պատդոնո Սուվինյոն:

 

ԵՊԲՀ լրատվական ծառայություն

Տպել
1779 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ