Հանցավոր մեխանիզմներով 2մլն դոլարի ներդրումային պարտավորությունների կատարման պատրանք է ստեղծվել. նպատակն այլ է եղել

28/06/2019 schedule16:52

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առրկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. համապատասխան որոշմամբ թույլատրվել է բժշկական կենտրոնը ուղղակի վաճառքի ձևով օտարել ՍՊԸ-ին, որի վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և այդ ընկերության միջև կնքվել է պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր: Վկայակոչված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է հինգ տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ: Ընդ որում, մինչ ներդրումային պարտավորությունների կատարման ավարտը գույքը պետք է գրավադրված մնար հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի:

2017 թվականի հոկտեմբերի 11-ի գրությամբ Ընկերությունը խնդրել է Գույքը գրավից հանել այն պատճառաբանությամբ, որ պայմանագրով իր կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կատարվել են հետևյալ ժամկետներում. 2015թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ 208.351.000 ՀՀ դրամի, 2017թ. հուլիսի 28-ի դրությամբ՝ 661.527.000 ՀՀ դրամի, իսկ 2017թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ 342.628.000 ՀՀ դրամի չափերով։ Հիմվելով նշված հանգամանքի վրա՝ 2017թ. նոյեմբերի 21-ին գույքը հանվել է գրավից։

Սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, 2015թ. սեպտեմբերի 23-ին ՍՊԸ-ն Կոմիտեին ներկայացրել է 208.3մլն ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով՝ հաշվապահական հաշվեկշիռը և փորձագետի եզրակացությունը: Ըստ դրանցում առկա տվյալների՝ կատարված ներդրումներից 102.8մլն ՀՀ դրամն իրականացվել է շինարարական աշխատանքների տեսքով: Մինչդեռ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ Ընկերության կողմից 2014-2018թթ. շինարարական աշխատանքներ կատարելու համար դուրս գրված հաշիվների վերաբերյալ հարկային մարմնում տեղեկատվություն առկա չէ:

Բացի այդ, 2017թ. հուլիսի 28-ին Ընկերությունը կրկին դիմել է Կոմիտեին և հայտնել, որ մեկ այլ ընկերությանը միացման ձևով վերակազմակերպման արդյունքում 661.5մլն ՀՀ դրամի ակտիվների ներհոսք է կատարվել և խնդրել է Ընկերության կողմից ներդրումային պարտավորությունները նույն գումարի չափով համարել կատարված: Մինչդեռ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2017թ. փետրվարի 2-ին ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը վերակազմակերպվել է առանձնացման ձևով, որի արդյունքում ստեղծվել է մեկ այլ ընկերություն՝ ՍՊԸ: Ընդ որում, Ընկերության բաժանիչ հաշվեկշիռով նոր ստեղծված ընկերությանը փոխանցվել է ճիշտ նույնչափով՝ 661.5մլն ՀՀ դրամ: Ստեղծված ՍՊԸ-ն մի քանի ամիս անց իրականացված նոր վերակազմակերպման արդյունքում կրկին միացվել է, որի հաշվեկշռի այդ գումարն էլ Ընկերությունը արհեստականորեն դիտարկել է որպես այդ չափով ներդրումային պարտավորության կատարում:    

Պարզվել է նաև, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ 342.6մլն ՀՀ դրամի չափով որպես կատարված ներդրումային պարտավորություն է դիտվել նաև Ընկերության հաշվեկշռում առկա գույքի շուկայական արժեքի գնահատումը: Հատկանշական է, գնահատված գույքի ցանկից հնարավոր չէ կատարել գույքի նույնականացում, մասնավորապես՝ նշված չեն արտադրման տարեթիվը, ծագման երկիրը, տեխնիկական բնութագիրը:

Բացի վերոնշյալը, ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ թեև Կառավարության նշված որոշմամբ նախատեսվել է ընկերության լուծարումից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 20-ին մնացած 194 անուն 339 հատ, շուրջ 74 մլն ՀՀ դրամ մնացորդային արժեքով գույքը ամրակցել մարզպետարանի աշխատակազմին, սակայն մարզպետարանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց  պարտականությունները: Դրա հետևանքով  մարզպետարանի ամրակցված պետական գույքը առանց օրինական հիմքի դուրս է եկել օրինական տնօրինումից՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Այսպիսով, ըստ ուսումնասիրության արդյունքների՝ 2015-2017թթ. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չկատարված շինարարական աշխատանքները, Ընկերության վերակազմակերպման հետևանքով արհեստականորեն ստեղծած ակտիվների ներհոսքը, Ընկերության հաշվեկշռում առկա գույքի շուկայական արժեքի գնահատումը դիտել են որպես ներդրումային պարտավորությունների կատարում և գրավադրված գույքը հանել են արգելանքից՝ էական վնաս սպատճառելով պետության օրինական շահերին:

Ստացված արդյունքները, փաստորեն, տվյալներ են պարունակում նաև Ընկերության մասնակիցների և պատասխանատու անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև շուրջ 1 մլրդ 107մլն ՀՀ դրամ ներդրումային պարտավորությունը չկատարելու պայմաններում խաբեությամբ ուրիշի գույքի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով իրավունք ձեռք բերելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տպել
4245 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան