Հայաստանի ուսանող մարզիկները կմասնակցեն 30-րդ համաշխարհային ունիվերսիադային

28/06/2019 schedule15:40

ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը 2019թ. հուլիսի 3-14-ը կմասնակցի Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք ամառային 30-րդ համաշխարհային ունիվերսիադային: Պատվիրակության անդամներին այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընդունել են նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանն ու Գևորգ Լոռեցյանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից, նախարար Հարությունյանը հաջողություն է մաղթել ուսանող մարզիկներին` նշելով, որ պետությունը կարևորում է ուսանողական սպորտի զարգացումը   և առաջիկայում այս ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում: Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, նախատեսվում է ստեղծել ուսանողական մարզական լիգաներ.

«Պետության համար, նաև միջազգային ասպարեզում դիրքերն ամրապնդելու առումով, կարևոր են սպորտային հաղթանակները: Միջազգային քաղաքականության մեջ սպորտը կարևոր տեղ ունի և պատահական չէ, որ հզոր պետությունները ձգտում են մասնակցել ամենահզոր ստուգատեսներին և գրավել բարձր տեղեր: Մեր պետությունը ևս կարևորում է սպորտային ձեռքբերումները` այն դիտարկելով  միջազգային դիրքերի ամրապնդման միջոց»,-իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:

ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության կազմում ընդգրկված է  14 մարզիկ, 4 մարզիչ: Հայաստանի ուսանող մարզիկները մրցելու են աթլետիկայի, սպորտային մարմնամարզության, հրաձգության, ձյուդոյի, սուսերամարտի, թեքվանդոյի և ջրացատկի մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը: 30-րդ համաշխարհային ունիվերսիադային մասնակցում են 160 երկրների ավելի քան 10.000 պատվիրակներ։ Այս տարի մրցաշարում ընգրկված է 18 մարզաձև։

ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը երկու տարին մեկ անցկացվող այս  միջազգային մրցաշարում նախորդ տարիներին ունեցել է մեդալակիրներ: Մասնավորապես, վերջին  երեք ունիվերսիադիաներում Հայաստանի պատվիրակությունը 17 մեդալ է նվաճել, այդ թվում` 5 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակից 160 երկրների մեջ Հայաստանը մշտապես ընդգրկված է եղել 30 առավել բարձր արդյունքներ ցուցաբերած երկրների ցանկում:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից հանդիսանում է  համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ:

Տպել
364 դիտում

Ամենօրյա պայքար հանուն անկախության. խմբագրական

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)