Վահե Գրիգորյանը ծավալուն նամակում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երեք տարբերակ է առաջարկել

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ծավալուն նամակ է ուղարկել Ազգային ժողովին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին եւ Հանրապետության նախագահին։ Նամակում Գրիգորյանը ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երեք տարբերակ է առաջարկել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, սակայն հրաժարվեց ներկայացնել առաջարկված լուծամն տարբերկաները։ Նա նկատեց, որ ավելի ճիշտ կլինի, որ Գրիգորյանն ինքը հանրայնացնի իր նամակը։

Միրզոյանը նշեց, որ նամակում արձանագրված է ճգնաժամի լուծման սպետկորը՝ առկա իրավիճակի ամրագրումից, մինչեւ փոփոխությունների չափ։

Եթե առաջնորդվենք Վահե Գրիգորյանի հայտարարությամբ եւ գործող Սահմանադրությամբ, ապա ՍԴ-ում կա ընդամենը երկու դատավոր եւ իրավասու մարմինները կարող են առաջադրել դատավորի եւս յոթ թեկնածու։ Հիմա հերթը կառավարությանը պետք է լինի։ Միրզոյանը, սակայն, դժվարացավ պատասխանել, թե ինչ է լինելու․

«Հիմա չեմ կարող ասել՝ ինչ է լինելու, կարող եմ արձանագրել, որ կա անորոշություն, եւ մենք կարիք ունենք ինչպես լայն հանրության, այնպես էլ դատարանի կազմությանը մասնակցող մարմինների շրջանակներում լայն քննարկում ծավալել, որպեսզի հասկանանք մեր երկիրը այս ճգնաժամից ոնց է դուրս գալու։ Ճգնաժամը պետք է կոնսենսուսով լուծվի»,-ասաց Միրզոյանը՝ նկատելով, որ այս պրոցեսը կարող էր սկսված լինել դեռեւս Գրիգորյանի հայտարարությունից միանգամից հետո, սակայն ինքը պարտավոր է վերջինիս նամակը քննարկել բոլոր պատգամավորների հետ։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Գրիգորյանը փորձ է անում ուզուրպացնել իշխանությունը, ԱԺ խոսնակը արձագանքեց, որ ինքը այդ պնդման հետ 139,5 տոկոսով համաձյան չէ եւ կարծում է, որ ճգնաժամն առկա էր անկախ հայտարարությունից ու նամակից։

Դիտարկմանը, թե կարծես մի իրավաբան օրակարգ է թելադրում, եւ միայն նրա հայտարարությունից հետո խոսվեց այս ճգնաժամի մասին, Միրզոյանն ասաց, որ տարբեր գործիչներ ժամանակի այս կամ այն կտրվածքով հացրեր են բարձրացնում, որոնք ֆիքսում են եղած, բայց չնկատված ճգնաժամեր։

ԱԺ նախագահը կարծում է, որ խնդիրը պետականությանն է վերաբերում․

«Մենք ձեւավորել ենք առանձին ինստիտուտներ՝ առանձին լիազորություններով, եւ դրանցից ամենակարեւորներից մեկի նկատմամբ չկա հասարակական վստահություն եւ այդ ինստիտուտը տարիներ շարունակ եղել է հարցերը լղոզող կառույց։ Սա ճգնաժամ է՝ անկախ նրանից՝ օրվա իշխանության քիմքին ով է հաճելի, ով՝ ոչ»։

Միրզոյանն ասաց, որ խնդիրը Հրայր Թովմասյանին փոխելը չէ, եւ ոչ ԱԺ-ն, ոչ որեւէ այլ մեկը չունի այդպիսի իրավասություն եւ լիազորություն։

Ըստ ԱԺ խոսնակի՝ խնդրի հանգուցալուծման համար պետք է բոլորը ավանդ ունենան, առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը․

«Անգնահատելի կլինի Թովմասյանի ավանդը, եւ ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանը իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում»։

Հարցին՝ եթե Թովմասյանը հայտարարի, որ հեռանում է, ճգնաժամը կհանգուցալուծվի՞, Միրզոյանն ասաց, որ, ըստ էության՝ ոչ, քանի որ խոսքը ողջ ինստիտուտի մասին է, որն ավելին է, քան մեկ հոգին, եւ ըստ Միրզոյանի, այդ մեկ հոգին վստահաբար Թովմասյանը չէ։

Տպել
11475 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը