Պետբյուջե մուտքագրվել է 1.194.000 դրամ. որքա՞ն վնաս է հասցվել շրջակա միջավայրին վերջին հինգ օրում

28/06/2019 schedule10:50

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերվել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, 5 դեպքով հաշվարկվել է 671.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 3 դեպքով նշանակվել է 230.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,  2 դեպքով վարչական վարույթները կասեցվել են։

Լոռի՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ)՝ 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 քամատապալ հաճարենի, 7 հողմատապալ հաճարենի) նշանակվել է 130.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3.26 թափուկ վառելափայտ)՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Նախկինում հայտնաբերված` ապօրինի ծառահատման իրավախախտման 2 դեպքով վարչական վարույթները կասեցվել են՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի գրությունը։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 2.250 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2.5 խմ վառելափայտ)՝ 90.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Երևան՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 ընկուզենի, 2 ծիրանենի) հաշվարկվել է 525.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, 1 դեպքով հաշվարկվել է 51.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 4 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետի պահանջները) նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Էլ-կաս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված 1 իրավախախտման վերաբերյալ  նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով  հաշվարկվել է  51.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված 1 իրավախախտման վերաբերյալ  նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Իրականացվել է թվով 3 ստուգում, արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։                                                                                                           

Լոռի՝ «Սալէներգո» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Սյունիք՝ «Էրէմիրէներժի» ՍՊԸ-ում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Ընդերքի պահպանության ոլորտ

Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված ավազի ապօրինի դուրսբերման փորձի 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.194.000 ՀՀ դրամ: 

Տպել
1200 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել