Ասուլիս. Բրայզայի տոնը մտահոգիչ է

28/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 28-ի համարում

1996-98թթ. ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ոչ մի արտառոց բան չկա ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախագահ Մեթյու Բրայզայի կողմից ԼՂ բանակցությունների սեղանին առկա փաստաթղթի մի շարք կետեր բացահայտելու մեջ: Երեկ, երբ «Փաստարկ» ակումբում Ալեքսանդր Արզումանյանի ասուլիսի ժամանակ շարունակ հարցեր էին հնչում այդ բացահայտումների վերաբերյալ, նախկին ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Քոչարյան-Ալիեւ Աստանայի հանդիպումից հետո ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը բացահայտումներ արեց փաստաթղթից եւ խոսեց ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու մասին: Այսինքն, բանակցությունների բովանդակությունից պաշտոնական կամ ոչ պաշտոնական խողովակներով արտահոսքեր միշտ էլ եղել են, եւ ըստ Ալեքսանդր Արզումանյանի, Բրայզայի կողմից արվածը հերթականներից մեկն է: 

Սակայն Բրայզայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համեմատության անցկացումը, ըստ ՀՀ ԱԳ նախկին նախարարի՝ ոչ միայն արտառոց է, այլեւ ապտակ է Հայաստանի համար: «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, բայց ես ժողովրդավարություն ասելով երբեւէ չեմ հասկացել, որ մենք պետք է համեմատվենք Ադրբեջանի կամ Բելառուսի հետ, եւ նման հայտարարություն անելը, այդպես վերեւից թելադրանքով Հայաստանի հետ խոսելը շատ մտահոգիչ է»,- երեկ ասաց Արզումանյանը, որը մինչ այդ նաեւ հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը մարգինալացվել է միջազգային հանրության հետ իր շփումներում, այլեւս քաղաքական ֆակտոր չի դիտարկվում, ինչը եւ ապացուցում են այն հաթաթաները, որոնցով ՀՀ-ի հետ խոսում են տարբեր միջազգային ատյանների եւ երկրների ներկայացուցիչներ:

Այս ամենը, ըստ պարոն Արզումանյանի, խոսում է իշխանությունների անգործունակության մասին եւ հետեւանք է այն զարգացումների, որ տեղի են ունենում ՀՀ ներքին քաղաքական կյանքում: Ընդհանրապես, Բրայզայի այդ համեմատությունը, ըստ նախկին արտգործնախարարի, Հայաստանի ներքին քաղաքական անցուդարձի արտացոլումն է: Ըստ այս տրամաբանության, Բրայզան հայտարարում է, որ  Ադրբեջանը ՀՀ-ից ժողովրդավարության առումով մեկ քայլ առաջ է՝ հենվելով անցյալ տարի Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վրա, որից մի քանի շաբաթ առաջ Իլհամ Ալիեւը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել էր իր թիմի 16 պաշտոնյաների: Այսպիսով, ըստ պարոն Արզումանյանի, Բրայզայի այդ համեմատությունը կարող է Ռոբերտ Քոչարյանի կողմից ընկալվել որպես ակնարկ նույնը Հայաստանում անելու համար, ինչը, սակայն, չի կարելի թույլ տալ:

«Եթե ակնարկը դա է, ապա երեւի ակնկալվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններից առաջ իր շրջապատից 17 հոգի կձերբակալի՝ դրանով դառնալով Ադրբեջանի նման ավելի ժողովրդավար: Սա շատ վտանգավոր բան է, Հայաստանը չպետք է համեմատվի Ադրբեջանի հետ, Հայաստանում իրոք շատ շատերը պետք է նստեն, ձեզանից յուրաքանչյուրը, եթե ցանկանա,  ոչ թե 17, այլ 100 հոգանոց ցուցակ կտա, սակայն այդ ցուցակը պետք է հասարակությունը թելադրի, եւ ոչ թե Քոչարյանը պետք է 17 հոգանոց ցուցակը հրամցնի տարբեր միջազգային կազմակերպություններին դուր գալու համար եւ դա հռչակի խաչակրաց արշավանք կոռուպցիայի դեմ, որի հայրն ու մարմնացումն ինքն է:  Խոսքը չպիտի գնա Քոչարյանի կողմից ընտրված ինչ-որ 17 հոգու մասին, այլ նրա մասին, որ այս ռեժիմը ամբողջությամբ կոռումպացված է, պետք է ամբողջությամբ էլ հեռանա»,- ասում էր պարոն Արզումանյանը:

Վերջինիս կարծիքով՝ անհրաժեշտ է, որ հայկական մամուլի մինչ այժմ գոյություն ունեցող աշխատաոճը փոխվի: Եթե մինչ օրս մամուլը շարունակ գրում էր այն մասին, որ այս երկրում «բեսպրեդել» է, այս իշխանությունների դեմ խաղ չկա եւ այլն եւ այլն, ապա այսօր անհրաժեշտ է, որ մամուլը հասարակությանը ցույց տա, որ իրականում դա այդպես չէ, այս իշխանությունն այն աստիճան խղճուկ վիճակում է գտնվում, որ ով ոնց ասես՝ հետը խոսում է:

«Ո՞վ են սրանք, որ սրանց դեմ խաղ չլինի, սրանց վրա ամեն օր մատ են թափ տալիս, սրանք խղճուկ վիճակում են, սրանց քաղաքական տեսանկյունից նույնիսկ սնանկ չի կարելի անվանել, քանի որ սնանկ լինելու համար պետք է նախնական ինչ-որ կապիտալ ունենայիր, սրանք ցնցոտիներով քաղաքականություն վարող մարդիկ են, անկախ նրանից, թե ինչ կարողություններ ունեն ու ինչ միլիոններ են ծախսում կուսակցություն ստեղծելու համար, սա պետք է կարդա հասարակությունը»,- ասում է պարոն Արզումանյանը, ըստ որի՝ այսօր շոկային իրավիճակ է հենց իշխանության դաշտում:

Սրա պատճառն այն է, որ իշխանական կլանի ներկայացուցիչները մինչ այժմ բոլոր ապօրինություններն իրականացրել են հույս ունենալով, որ իրենց «պախանը» դրսում իրենց համար տանիք է հանդիսանում: Մինչդեռ այսօր նրանք էլ են հասկանում, որ ամեն ինչ այդքան վարդագույն չէ, «պախանը» ոչինչ չի վերահսկում. նրան շարունակ հաթաթաներ են տալիս: Այսպիսով, ՀՀ նախկին ԱԳ նախարարի կարծիքով, հայ հասարակությունը պետք է կարողանա  ճիշտ գնահատել գործող իշխանությունների իրական վիճակը եւ ոչ թե առաջնորդվի այն քարոզչությամբ, թե «սրանց դեմ խաղ չկա», այլ ուղիղ հակառակը: Իհարկե, գործող իշխանություններն այսօր միայն մեկ գերխնդիր ունեն՝ ինքնավերարտադրության, սակայն, դա ըստ Արզումանյանի, կործանարար կլինի ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի համար:

Աննա Հակոբյան

Տպել
1629 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ