Ասա էլի, որ զզվում էի, խի՞ եք պախկվում, արա՛ խոսացեք էլի. դատավոր Գագիկ Հեբոյանը՝ վկա կարգադրիչին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը:

Դատարանում այսօր հարցաքննվեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատական կարգադրիչները, նույն դատարանի աշխատակազմի աշխատակիցը, Վահագն Դանիելյանի եւ դատավոր Գագիկ Հեբոյանի օգնականները:

Փաստաբան Վահագն Դանիելյանի օգնական Լիլիթ Եղիազարյանը, որը 2011 թվականից աշխատում է Դանիելյանի գրասենյակում, խոսելով դեպքի մասին ասաց, որ մարտի 26-ին մի քաղաքացի (խոսքը Բենիկ Հարությունյանի մասին է, ում դեմ Հեբոյանը վճիռ է կայացրել եւ որն ըստ էության հաղորդում է տվել փաստաբանի եւ դատավորի դեմ,-հեղ) գնացել է իրենց գրասենյակ, հարցրել է Դանիելյանին, ինքն էլ այդ մասին տեղեկացրել է Դանիելյանին, վերջինս էլ պատասխանել է, որ գրասենյակում կլինի հաջորդ օրը եւ ճանապարհել է նրան: Ըստ վկայի ցուցմունքի՝ նա հետագայում է իմացել, որ քաղաքացին Բենիկ Հարությունյանն է: Պատասխանելով մեղադրող Արթուր Չախոյանի հարցին՝ վկան ասաց, թե Դանիելյանի համար անծանոթ է եղել այդ քաղաքացին եւ զարմացել է, թե ինչու է նա եկել:

Մեղադրողի դիտարկմանը, որ ըստ իրականացված ներքին դիտման՝ վկան փաստաբան Լիլիթ Մալյանի հետ հեռախոսազրույցում գումարի մասին խոսակցություն է ունեցել, վկան պատասխանեց, որ չի հիշում, բայց չբացառեց, որ գուցե պետտուրքի վճարումների հետ կապված լինի: Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին, թե վկան մարտի 26-ին Հեբոյանին իրենց գրասենյակում տեսե՞լ է, թե՝ ոչ, վկան ասաց, որ չի տեսել: Դատավոր Գագիկ Հեբոյանի հարցին՝ ես ձեր գրասենյակում սուրճ խմե՞լ եմ, վկան բացասական պատասխան տվեց, ինչը վրդովեցրեց դատավորին, նա կրկին նույնը հարցը տվեց, սակայն բացասական պատասխան ստացավ:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հարցին՝ կմտաբերե՞ք որեւէ դեպք, երբ Գագիկ Հեբոյանը ձեր գրասենյակի փաստաբանների մոտ իրավաբանական խորհրդատվության նպատակով ինչ-որ հաճախորդներ ուղարկած լինի, վկա Լիլիթ Եղիազարյանը ասաց՝ հնարավոր է, բայց թե քանի այդպիսի դեպք է եղել վկան ասաց, թե չի հիշում:

Դատավորը նկատեց, որ որոշ հանգամանքեր վկան շատ լավ հիշում է, ժամանակ էլ այդքան երկար չի անեցել, սակայն որոշ հանգամաքներ էլ չի հիշում, ապա նրանից հետաքրքվեց, թե ինչով է դա պայմանավորված, վկան պատասխանեց, որ այն, ինչ հիշում է, պահի տակ ասում է:

Այնուհետեւ հարցաքննվեց Գագիկ Հեբոյանի օգնական Աշոտ Մարտիրոսյանը, որը 2013 թվականից աշխատում է որպես Հեբոյանի օգնական: Նա իր ցուցմունքում նշեց, որ Բենիկ Հարությունյանի գործով այս տարվա մարտին կայացրել են վճիռ, իսկ մինչ այդ նրա հայցը երկու անգամ ետ են ուղարկել, քանի որ պետտուրքը պակաս է վճարել: Վկան ասաց, որ Բենիկ Հարությունյանը մի քանի անգամ հանդիսացել որպես հայցվոր եւ իր հիշելով, բոլոր հայցերը իրենց մոտ մերժվել են:

Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին, թե վկան նկատե՞լ է արդյոք Բենիկ Հարությունյանի գործի վերաբերյալ Հեբոյանի կողմից շահագրգռվածություն, վկան ասաց, որ նման բան չի նկատել: Պաշտպանի հարցին՝ քանի որ վեց տարի աշխատել է Գագիկ Հեբոյանի հետ, նա ընդունա՞կ է կաշառք վերցնել, վկան ասաց, որ նման բան բացառվում է. «Բացառվում է, որ նա որեւիցե մեկից կաշառք պահանջեր կամ նյութական բարիքներ ցանկանար ստանար, դա ինձ համար բացառված է: Վկան ասաց, որ Գագիկ Հեբոյանը Բենիկ Հարությունյանի հետ որեւէ անգամ դատարանում առանձին հանդիպում չի ունեցել: Նրանից հետո հարցաքննված մյուս վկաները դատարանի կարգադրիչներն էին: Նրանք նույնպես պնդեցին, թե չեն տեսել, որ դատարանի տարածքում երբեւէ Գագիկ Հեբոյանը հանդիպած լինի Բենիկ Հարությունյանի հետ:

Կարգադրիչ վկաներից Արսեն Սիմոնյանն իր ցուցմունքում նշեց, որ մարտի 26-ին դատարան է գնացել Բենիկ Հարությունյանը, որը ցանկացել է հանդիպել Գագիկ Հեբոյանի հետ, ինքը այդ մասին տեղեկացրել է Հեբոյանին, վերջինս էլ ասել է, որ նրան ուղեկցի փաստաբան Լիլիթի մոտ, ինչը եւ ինքն արել է:

Վկա կարգադրիչ Անահիտ Թովմասյանի հարցաքննության ժամանակ դատավոր Գագիկ Հեբոյանի նյարդերը տեղի տվեցին: Նա ասաց, որ մինչեւ դեպքը իրեն է մոտեցել Բենիկ Հարությունյանը եւ ասել, որ ուզում է հանդիպել Գագիկ Հեբոյանի հետ: «Ես զանգահարեցի մեր ներքին համարով պարոն Հեբոյանին եւ ասացի՝ պարոն Հեբոյան, ձեզ քաղաքացի ա հարցնում Բենիկ անունով, որքան հիշում եմ՝ պարոն Հեբոյանը ասաց՝ էտի խի՞ ա եկել, երեւի եկել ա վճռի հետեւից: Ես որ թեքվեցի, որ էդ քաղաքացուն հարցնեմ, թե ինչի հետեից եք եկել, նա արդեն գնացել էր, հեռախոսն էլ արդեն անջատել էր պարոն Հեբոյանը»,- ասաց վկան:

Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին՝ երբ Գագիկ Հեբոյանը լսեց Բենիկ Հարությունյանի մասին, նրա ռեակցիան ինչպիսի՞ն էր, զարմանք կա՞ր նրա ձայնի մեջ, վկան պատասխանեց. «Ոչ, ես նույնիսկ կասեի՝ ոնց որ վրդովված լիներ»: Վկայի այս խոսքերից հետո Գագիկ Հեբոյանը արձագանքեց. «Ասա էլի, որ զզվում էի, խի՞ եք պախկվում, արա՛ խոսացեք էլի»:

Դատարան հրավիրված մյուս կարգադրիչներն էլ նշեցին, որ Գագիկ Հեբոյանը դատավոր աշխատած ժամանակ միշտ բարյացակամ վերաբերմունք է ունեցել դատարանի աշխատակազմի հետ, անգամ մասնակցել իրենց աշխատակիցների ծննդյան տոներին, որոնք նշվել են դատարանում:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել եւ 2019թ. մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Իսկ Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Առաջադրված մեղադրանքներում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
11588 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում