Ուլտիմատումը, որ մեզ տուն տվեք կամ գիշերելու ենք էստեղ, ճիշտ չեմ համարում․ Կոտանքի մարզպետը՝ վտարված բնակիչների մասին

27/06/2019 schedule18:13

Մենք Եղվարդում արտադրական տարածքից արտաքսված 6 ընտանիքներին լուծումներ առաջարկել ենք, իրենք փոխզիջման չեն գալիս եւ պնդում են, որ ուզում են ապրել հենց այդ տարածքներում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ արդեն երկու օր է՝ այդ ընտանիքները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ եւ գիշերում են այդտեղ:

Մարզպետի խոսքով՝ նրանք ասում են՝ ինչու պետք է այդ տնտեսվարողն ունենա այդ տարածքները, իսկ իրենք արեւի տակ ծածկ չունենան․

«Դա հանրակացարանային շենք չի, արտադրական տարածք է: Մենք այս ընթացքում բազմաթիվ անգամ բանակցել ենք փոխհատուցելու, տարբեր ծրագրեր ենք առաջարկել: Այդ թվում համայնքի ղեկավարն ինքը պարտավորվել է այդ ընտանիքներին թիրախային օգնություն կհատկացնի մեր օգնությամբ: Գուցե մի մասի խնդիրը պետական հաստատությունները պետական բալանսից խնդրելու, համայնքային բալանս բերելու եւ բնակֆոնդի մեջ ներառելով լուծվեր, մի մասին հողակտորների կադաստրային արժեքի 50 տոկոսով հողակտորներ հատկացվեր, որտեղ կկարողանային տնակ դնել»:

Պետրոսյանն ասաց, որ քանի դեռ Հայաստանում չունենք սոցիալական շինարարություն, այդպիսի ընտանիքներին բնակարանով ապահովելու որեւէ գործիքակազմ չկա․

«Այդպիսի ընտանիքներ Կոտայքի մարզում բազմաթիվ են, միայն այդ 6-ը չեն: Վտարվել է 6 ընտանիք, 30 ընտանքները հարակից տարածքներում ապրողներն են, որոնք վտարման ռիսկի տակ են, դրա համար են բողոքի ձայն բարձրացնում»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ տնտեսվարողն օրինական պահանջ է ներկայացրել պետությանը՝ ստանալ իր գույքի անձեռնմխելիության վերաբերյալ երաշխիքներ.

«6 ամիս ժամանակ էր տրված, եւս 6 ամիս ես ավելացրել եմ, որպեսզի այդ տարածքները լքեն, քաղաքապետի առաջադրած լուծումներին ականջալուր լինեն: Մեր քաղաքացիները հրաժարվել են բոլոր լուծումներից: Մենք նույնիսկ առաջարկել ենք 2-3 ամսվա տան վարձերը փոխհատուցենք, բայց նրանք պետությունից պարզապես տուն են պահանջում»:

Մարզպետը բացառեց, որ բնակիչներին ծեծելով են հանել այդ տարածքներից:

Մարզպետը տեղեկացրեց, որ «Էլիպս» ընկերությունների խումբն է տնօրինում այդ տարածքը, խոշոր ներդրումային ծրագիր է իրականացնելու: Մեկ տարի սպասել են:

«Մեր քաղաքացիներն անդրդվելի են, երկու օր գիշերում են կառավարության շենքի առջեւ: Այդպիսի ուլտիմատումով, որ կամ մեզ տուն տվեք կամ գիշերելու ենք էստեղ, ես դա ճիշտ չեմ համարում: Այդպիսի ընտանիքներ բազմաթիվ են»,-ասաց նա:

Տպել
9205 դիտում

«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի

Կրկին կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի ապակիները, այս անգամ ԱԺ-ի տեսախցիկների մոտ (լուսանկար)

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի գործով կալանավորվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով

Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին

ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Դուշանբեում քննարկել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը

Օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են. Ծառուկյանը՝ Արման Բաբաջանյանի հաղորդման մասին

Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումները

Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուները. գործող մրցանակակիրը չկա

Կոնյակի խնդիրը դուրս չի գալիս հայ-ֆրանսիական օրակարգից. դեսպանն այցելել է նախարարություն

1250 միայնակ տարեցների խնամող ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է. 29 միլիոնի շորթման մեջ մեղադրվող տնօրենը դժգոհում է

Ուկրաինական թեման ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի կիզակետում է. Թրամփ-Բայդըն պայքարի երկու ուղղությունները

«Փոխիր աշխարհը». ՄԻՊ-ը ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք է սկսում

«Ավրորա» ֆորումն ամփոփվեց Տաթեւում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Համագործակցության ներուժը բավականին մեծ է․ Ճապոնիայում հանդիպել են Էստոնիայի եւ Հայաստանի նախագահները

Քաղաքապետարանն առաջարկում է առգրավել փողոցում չթույլատրված առեւտուր անողների ապրանքը, կիրառել էլեկտրոնային քարտեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի ներկայացուցիչների հետ