Կան համայնքապետեր, որ խնդիրներ են հարուցում ներդրողների համար․ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժգոհ է համայնքների ղեկավարների զգալի մասից։ Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ համայնքապետները չեն խախտում օրենքները, բայց խնդիրներ են հարուցում ներդրողների համար, իսկ եթե խախտում են օրենքը՝ «ոտքը դնում են օրենքից դուրս», ապա նրանց դեմ հարուցվում են քրեական գործեր։

Ղուկասյանն ասաց, որ հիմա 2-3 համայնքապետի նկատմամբ հարուցված է քրեական գործ։ Նրանց թվում, ըստ Ղուկասյանի, կան ե՛ւ քաղաքների, ե՛ւ գյուղերի ղեկավարներ։ Հարցին՝ նրանք բոլորը Հանրապետական կուսակցությունի՞ց են, մարզպետը բացասական պատասխան տվեց, սակայն անուններ չնշեց։

«Օրինակ, կան հողատարածքներ, որ համայնքային են, բայց իրականում գյուղացիներից մի քանիսը դրանք օգտագործում են որպես խոտհարք եւ համայնքնապետին ամեն հեկտարի դիմաց վճարում են 50 դոլար, եւ երբ ներդրող է գալիս, համայնքապետը փորձում է կոծկել այդ հողերի գոյության փաստը, փորձում է շարունակել գումար ստանալ։ Մենք, իհարկե, դա հայտնաբերում ենք եւ հնարավորինս արագ կանխում»,-ասաց մարզպետը։

Նրա խոսքով՝ կան համայնքապետներ, որոնք դեռ հին համակարգի, արժեհամակարգի կրողներն են, եւ իրենցից ակնկալել նոր տրամաբանության մեջ աշխատանք՝ անիմաստ է, որովհետեւ իրենք նոր փոփոխությունների կրողները չեն։

Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ համայնքների ղեկավարները ընտրված պաշտոնյաներ են, եւ նրանց հրաժարականը կարող են պահանջել միայն համայնքների բնակիչները։ Մարզպետի խոսքերով՝ շատ լավ կլինի, եթե համայնքապետներին հանրաքվեներով հետ կանչելու հնարավորություն լինի։

Տպել
8281 դիտում

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին