Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման պայմանով եւ 2379 աշխատատեղով. վարչապետ

Ներդրումների մասով այս տարվա առաջին 5 ամիսներին ՝ նախորդ տարվա առաջին 5 ամիսների նկատմամբ ունենք 7 անգամ աճ, իսկ աշխատատեղերի մասով ունենք 4 անգամ աճ: Այս մասին այսօր՝ կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանում շատ են քննարկվում Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը: Կառավարությունը ներդրումները խրախուսելու առնչությամբ ունի այս գործիքը՝ ԱԱՀ-ի վճարման հետաձգումը 3 տարով եւ մաքսատուրքից ազատումը: Այդ գործիքով մենք նաեւ որոշակի ազդակներ ենք ստանում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ:

Այս գործիքների կիրառման արդյունքում եկեք համեմատենք, թե ինչ ունենք անցած տարվա առաջին 5 ամիսների կտրվածքով եւ ինչ ունենք այս տարվա առաջին 5 ամիսների կտրվածքով: Անցած տարի՝ 2018 թվականին այս գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր 35.3 մլն դոլար ներդրման խոստումով եւ 502 աշխատատեղով: Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման պայմանով եւ 2379 աշխատատեղով: Այսինքն ներդրումների մասով այս տարվա առաջին 5 ամիսներին ՝ նախորդ տարվա առաջին 5 ամիսների նկատմամբ ունենք 7 անգամ աճ, իսկ աշխատատեղերի մասով ունենք 4 անգամ աճ: Սրանք այն թվերն են, որոնք կոնկրետ պատկեր են արտահայտում»,- ասաց վարչապետը:

Տպել
13621 դիտում

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվել է ավտոմեքենա

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 104 դեպք

Հրշեջ-փրկարարները երեկ մարել են մոտ 11.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վթարի պատճառով 3 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մի քանի համայնքում

Հրաչյա Պապինյանը թողնում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ