Երևան
16 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 27-ի համարում
ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ առավոտյան «Ռեգնում» գործակալության հարցերին ի պատասխան դժգոհություն էր հայտնել հունիսի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստից հետո ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնի հայտարարություններից, որոնցով Բրայզան բացահայտել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սեղանին առկա համաձայնագրի մի քանի կետեր: Նախագահի խոսնակը զգուշացրել էր, որ եթե ապագայում եւս մամուլում նման տվյալներ հրապարակվեն, Հայաստանը կհրապարակի բոլոր փաստաթղթերը, որոնք վերջին 7-8 տարիներին քննարկվել են բանակցություններում: Սակայն Հայաստանի պաշտոնական արձագանքը Մեթյու Բրայզայի այդ բացահայտումներին Վիկտոր Սողոմոնյանի այս հայտարարությամբ չսահմանափակվեց:
Երեկ օրվա վերջում Բրայզայի բացահայտումների առնչությամբ պաշտոնական հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳ նախարարությունը, որը ներկայացված է մեր թերթի երկրորդ էջում: Ահա այդպիսին է Հայաստանի պաշտոնական արձագանքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից երբեւիցե արված ամենաբաց եւ միեւնույն ժամանակ ամենակողմնակալ հայտարարությանը: Հունիսի 22-ին ամերիկացի համանախագահը ոչ միայն բացահայտել էր համաձայնագրի Ադրբեջանին ձեռնտու կետերը, այլեւ անհավասարակշիռ քաղաքական գնահատականներ էր տվել Հայաստանին եւ Ադրբեջանին: Նա հույս էր հայտնել, որ Հայաստանը նույնպես կգնա ժողովրդավարական բարեփոխումների այն ճանապարհով, որով սկսել է գնալ Ադրբեջանը:
Բացի այդ, նա հիշել էր 2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն եւ նշել էր, որ իրենք դրական փոփոխություններ են ակնկալում, ինչը կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների հաջորդ քայլում: Մինսկի խմբում ամենակարեւոր դերակատարությունն ունեցող համանախագահի կողմից այսպիսի մտքերի արտահայտումը նշանակում է, որ հետագա բանակցությունները կանցնեն Հայաստանի համար խիստ անբարենպաստ, վտանգավոր մթնոլորտում: Իսկ երբ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մի որեւէ կետում իրավիճակը Հայաստանի համար անցանկալի վտանգավոր է դառնում, ՀՀ իշխանությունները դիմում են մեկ քայլի՝ հայտարարում են, որ Ադրբեջանի հետ բանակցելու դերը կզիջեն ԼՂՀ իշխանություններին եւ դուրս կգան բանակցություններից:
Նախանցած տարի այս սպառնալիքով կանխվեց ԼՂ հարցը ՄԱԿ-ի ԱԽ մտցնելու Ադրբեջանի փորձը: Այս անգամ էլ ՀՀ իշխանությունները հույս ունեն այս նույն սպառնալիքով կանխել Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի կողմնակալ վերաբերմունքը: «Նման քաղաքականության շարունակության դեպքում Հայաստանը կպնդի, որ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ վարի Ղարաբաղի հետ»,- ՀՀ ԱԳ նախարարության այս հայտարարությունը թեեւ արվում է Ադրբեջանի ինչ-որ գործողությունների հիշատակումից հետո, սակայն ակնհայտ է, որ այն ուղղված է ամերիկյան միջնորդությանը: Նշենք, որ Մեթյու Բրայզայի հայտարարությունները բավական դրական արձագանքի են արժանացել Ադրբեջանում:
Ադրբեջանի ԱԳ նախարարության լրատվության բաժնի ղեկավար Թահիր Թագիզադեն երեկ հայտարարել է, որ Բրայզայի բացահայտումները համապատասխանում են իրականությանը եւ չեն հակասում Ադրբեջանի դիրքորոշումներին: Ադրբեջանի ԱԳ նախարարության միակ վերապահումն այն է, որ Բրայզան կոչ է անում նախագահներին հանդիպել եւ համաձայնության գալ դեռեւս չլուծված հարցերի շուրջ, մինչդեռ համաձայն «պրահյան գործընթացի», նախ պետք է հանդիպեն երկու ԱԳ նախարարները, ապա նոր նախագահները:
Ընդհանրապես Մեթյու Բրայզայի պահվածքը մեծ իրարանցում է առաջացրել. հայկական, ադրբեջանական եւ ռուսական մամուլում յուրովի գնահատականներ են տրվել դրան: Ադրբեջանական «Զերկալո»-ի կարծիքով, Բրայզայի հայտարարությունները հաստատում են Թաթարստանի օրինակով ԼՂ կարգավիճակը լուծելու հնարավորությունը: Իսկ «Նեզավիսիմայա գազետայում» տպագրված «Քոչարյանին եւ Ալիեւին կհաշտեցնեն ամերիկյան ձեւով» հոդվածի հեղինակի կարծիքով, Բրայզայի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Քոչարյան-Ալիեւ հաջորդ հանդիպումն անցնելու է ամերիկյան կոշտ սցենարով:
Աննա Հակոբյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ