Մոնումենտի այգիներում գտնվող դղյակների վճարած գույքահարկը որոշ դեպքերում 3 մլն-ից 27 մլն կդառնա. Պապոյան

Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը: Նախատեսված փոփոխություններով 2020 թվականի հունվարի 1-ից գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցվելու է եւ կիրառվելու է եկամտահարկի հաշվման նոր դրույքաչափ։ Նախագծով նախատեսվում է ներդնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ սահմանելով 23%, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել մինչեւ 20%: Եկամտահարկի համահարթեցման հետեւանքով բյուջեի պակասուրդը գնահատվում է մինչեւ 30 մլրդ դրամ։ Եկամտահարկի դրույքաչափի նվազեցման արդյունքում առաջացած կորուստները փոխհատուցելու համար կառավարությունը ծրագրում է բարձրացնել գույքահարկի շեմը։ Կարծիքներ են հնչում, որ գույքահարկի շեմի բարձրացումը հիմնականում վնասելու է սոցիալապես անապահով խավին եւ այն մի քանի անգամ բարձրանալու է ոչ միայն հարուստների, այլեւ անապահով խավի համար:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հետ:

- Պարոն Պապոյան, կարծիքներ են հնչում, որ գույքահարկի բարձրացումը կարող է ազդել սոցիալապես անապահովների վրա: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում:

- Նախ նշեմ, որ գույքահարկի բազային արժեքները քաղաքում վերջին անգամ որոշվել են 2002 թվականին, որից հետո ըստ էության մինչեւ 10 անգամ անշարժ գույքի գները երկրի տարբեր վայրերում բարձրացել են: Սակայն ըստ էության գույքահարկի փոփոխություն տեղի չի ունեցել, որովհետեւ նախկինում կառավարությունում եւ Ազգային ժողովում հիմնականում մեծահարուստ մարդիկ են ներգրավված եղել, ովքեր ունեցել են թանկարժեք անշարժ գույք եւ բնականաբար ռեֆորմ չեն արել, որն առաջին հերթին կհարվածեր իրենց: Հիմա սոցիալական արդարությունը վերականգնելու տեսանկյունից կառավարությունը շատ կարեւոր քայլեր է ձեռնարկել, որոնցից մեկը եկամտահարկի համահարթեցումն է, իսկ երկրորդը՝ գույքահարկի ռեֆորմը: Բացատրեմ ինչի մասին է խոսքը. մենք նպատակ ենք դնում մեր առաջ, որ ավելի քիչ պետք է հարկենք աշխատանքը: Ինչպես եկամտային հարկը, որը բոլորի համար ժամանակի ընթացքում հասնելու է մինչեւ 20 տոկոս, այդպես էլ մենք քիչ ենք հարկելու նաեւ բիզնես գործունեությունն ու նախաձեռնությունը: Այս պարագայում շահութահարկը 20 տոկոսից իջնելու է 18 տոկոս:

Բայց դրա փոխարեն մենք հակված ենք ավելի շատ հարկել անշարժ գույքը՝ հատկապես թանկարժեք անշարժ գույքը: Ես այսօր նկատում եմ որոշակի կենտրոններից ուղղորդվող հոդվածներ, թե անշարժ գույքի գույքահարկը 10-ապատիկ անգամ բաձրանալու է: Ես ուզում եմ մեր քաղաքացիներին վստահեցնել, որ սոցիալապես անապահով խավերի եւ կամ այն մարդկանց համար, ովքեր չունեն թանկարժեք գույք, նրանց համար գույքահարկը կամ չի բարձրանալու կամ գրեթե աննշան բարձրացում է տեղի ունենալու: Օրինակ նշեմ, որ դեռեւս մոտ 20 հազարից ավելի գույքի համար գույքահարկ չի լինելու: Հսկայական քանակությամբ գույք կա, որի համար գույքահարկը չի բարձրանալու:

Օրինակ, մի քանի գյուղական համայնքներում որոշ դեպքերում 1000 դրամից գույքահարկը բարձրանում է 1200 կամ 1300 դրամ, որոշ դեպքերում մի փոքր ավելի կամ մի փոքր պակաս: Բայց օրինակ Մոնումենտի այգիներում գտնվող դղյակներ կան, որոնց համար հաշվարկ եմ կատարել եւ այդտեղ օրինակ գույքահարկը որոշ դեպքերում 3 միլիոնից կդառնա 27 միլիոն դրամ՝ տարեկան կտրվածքով: Ինչն է պատճառը. այդ գույքի կադաստրային արժեքը 200 կամ 300 մլն դրամ է եւ ըստ դրա են վճարում, իսկ դրանց շուկայական արժեքը 2.5-3 մլրդ դրամ է: Մենք գույքահարկի ռեֆորմով հիմնական բեռը դնելու ենք հարուստ մարդկանց չաշխատող գույքի վրա: Այսինքն, այն մի քանի միլիոն դոլարանոց տների վրա, որոնք Հայաստանում առկա են: Այդ գույքերի գույքահարկը այո՛ բարձրանալու է: Բայց հիմնականում այն գույքերը, որոնք գտնվում են մարզերում կամ Երեւան քաղաքում եւ դրանք միջին խավի կամ ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար են, կամ չի բարձրանալու գույքահարկը կամ բարձրանալու է աննշան: Սա շատ կարեւոր հանգամանք է եւ ահա այս եղանակով է, որ կառավարությունը սոցիալական արդարությունը իրականում վերականգնելու է: Շատ են շահարկում այս թեման, ասելով՝ դուք բարձր աշխատավարձ ստացող մարդկանց եկամտահարկը իջեցրիք, դրանով դուք հարուստներին խրախուսեցիք: Ո՛չ, մենք կարծում ենք, 150, 250 կամ 350 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը հարուստ մարդ չէ: Այդ մարդկանց եկամտային հարկը պետք է իջեցնենք եւ նրանց պետք է խրախուսենք: Սա շատ կարեւոր հանգամանք է: Հարուստ մարդիկ՝ 1, 5, կամ 10 միլիոն դոլարանոց տուն ունեցող մարդիկ են եւ այո, այդ մարդիկ պետք է շուկայական արժեքին համապատասխան վճարեն իրենց գույքահարկը: Մենք ավել բան չենք պահանջում: Ընդհակառակը՝ մեր մյուս քաղաքացիները, ովքեր ունեն օրինակ 30 կամ 40 հազար դոլարանոց գույք, նրանք նորից կշարունակեն շուկայական արժեքից բազմապատիկ անգամ քիչ վճարել:

- Նվազագույնը ի՞նչ գին պետք է ունենա անշարժ գույքը, որպեսզի համարվի թանկարժեք եւ որքա՞ն անգամ այն կբարձրանա: Նմանատիպ հաշվարկներ կա՞ն:

- Բարձրացումը լինելու է խիստ պրոգրեսիվ: Օրինակ, մինչեւ 3 մլն դրամ արժեքով գույքի դեպքում ոչինչ չի լինելու: 3-ից մինչեւ 30 մլն դրամի հատվածում այդ բարձրացումը լինելու է աննշան: Ինչքան այդ գույքի գինը բարձրանա, այդքան այդ պրոգրեսիվությունն ընդգծված է լինելու: Ըստ էության մենք համաչափ չենք բարձրացնելու գույքահարկը: Օրինակ, եթե 3 մլն դոլարանոց գույքի դեպքում գույքահարկը բարձրանալու է 5, 7 կամ 10 անգամ, ապա այնպես չի, թե 30 հազար դոլարանոց գույքի դեպքում էլ է այդքան բարձրանալու: Շատ ավելի քիչ է բարձրանալու:

- Չկա՞ն մարդիկ, ովքեր ունեն 100 կամ 150 հազար դոլարանոց անշարժ գույք, սակայն հարուստ չեն եւ հնարավոր է՝ ֆինանսապես տուժեն գույքահարկի բարձրացման արդյունքում:

- Այո, այդպիսի դեպքեր կան եւ այդպիսի մարդկանց դեպքում գույքահարկը որոշակի կբարձրանա: Բայց եկեք ընդգծենք, որ եթե որեւէ անձ ունի մի գույք, որն օրինակ 150 հազար դոլար է, ապա տրամաբանությունը հուշում է, որ այդ արժեքով գույքի համար պետք է որոշակի գույքահարկ վճարել ու այդ գույքահարկը շարունակելու է լինել շատ ավելի քիչ, քան դրա շուկայական արժեքն է լինելու: Գնալու ենք նրան, որ սոցիալական խնդիր չլինի: Ոչ թե ասելու ենք, որ դու 150 հազար դոլար արժողությամբ գույք ունես եւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ դու այսքան գումար պետք է վճարես, այլ շարունակելու ենք սոցիալական բաղադրիչը պահել ու այս մարդկանց համար այդ բարձրացումը էական չի լինելու:

- Այսինքն, այս դեպքում լինելու է գույքահարկի համապատասխանեցում համապատասխան գնի հե՞տ:

- Այո, հարուստների դեպքում բարձրացումը կլինի էական տեսանելի: Սոցիալապես անապահով խավի համար բարձրացում չի լինի, իսկ միջին խավի համար դա կլինի ոչ էական: Միջին խավն ու սոցիալապես անապահով խավը այդ ռեֆորմի արդյունքում գլոբալ առումով կօգտվեն, որովհետեւ այդ նույն հարուստ մարդկանց վճարած ավել գույքահարկից բնականաբար կառավարությունը առաջիկայում պատրաստվում է ե՛ւ կենսաթոշակներ բարձրացնել ե՛ւ աշխատավարձ բարձրացնել: Այսինքն, վերջնարդյունքում միջին խավն ու սոցիալապես անապահով խավը շատ ավելի շահող են լինելու:

- Կա՞ հաշվարկ, թե որքան գումար բյուջե կմտնի՝ գույքահարկի բարձրացման արդյունքում:

- Վերջնարդյունքում այդպիսի հաշվարկ այս պահին չկա: Ինձ մոտ առկա են տվյալներ եւ ես տեսնում եմ, որ օրինակ Շիրակի մարզի մի գյուղի բնակարանի համար 5500 դրամը 7 հազար դրամ է դառնում, Արագածոտնի մարզի մի գյուղում 1000 դրամը 1300 դրամ է դառնում: Հյուսիսային պողոտայի կամ Հաղթանակ զբոսայգու տների դեպքում մի քանի անգամ բարձրանում է, բայց սա էլ կարծում եմ սոցիալական առումով արդար է:

- Եկամտահարկը առաջիկա տարիներին իջնելու է մինչեւ 20 տոկոս, իսկ գույքահարկը նախատեսված է բարձրացնել, սրանից պետական բյուջեն ավելի շատ օգո՞ւտ կստանա, թե վնաս:

- Եթե կարճաժամկետ կտրվածքով նայենք եւ մի քիչ ավելի նեղ նայենք, ապա այո, բնականաբար վնաս է կրելու: Եկամտային հարկի իջեցմամբ պետական բյուջեն 27.5 մլրդ դրամ տուժելու է: Բայց, եթե ավելի լայն նայենք, ի՞նչ է տեղի ունենում. մենք խրախուսում ենք աշխատող մարդուն եւ խրախուսում ենք Հայաստանում աշխատելը: Հետեւաբար, դրանով Հայաստանում աշխատելու մրցակցային առավելություններն են մեծանալու, հետեւաբար, մենք առաջիկայում պատկերացնում ենք, որ եւ ստվերից շատերը դուրս կգան, եւ չգրանցված աշխատատեղերը կգրանցվեն: Շահութահարկի 20 տոկոսից 18 տոկոս իջեցումը նույնպես էականորեն բյուջետային մուտքերը նվազեցնելու է, բայց սրա միջոցով բիզնեսի եւ ներդրումային միջավայրի գրավչությունն է մեծանում, նոր ներդրումներ ենք ակնկալելու ապագայում: Այսինքն պետությունը, բյուջեն եւ հանրությունը շատ ավելի դրական օգուտներ է սրանց միջոցով ստանալու եւ պետք չէ երեւույթներին նայել 1 տարվա կտրվածքով, թե ինչ կլինի: Մենք ավելի հեռահար՝ 5-ամյակի, 10-ամյակի համար զարգացման պլաններ եւ ռազմավարություն ենք գծում:

Տպել
25390 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին