Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր․ Անի Սամսոնյան

Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր։ Ցանկացած անհատական մեկնաբանություն սահմանադրական նորմերի վերաբերյալ մեզ համար անընդունելի է։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա ասաց, որ ԱԺ-ում Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ ընտրվելու պահից սկսած ստանձնում է ՍԴ դատավորի պարտականությունները, մինչդեռ մինչ այս պահը դա տեսանելի չէ։

«Պարոն Գրիգորյանը եկավ, ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր եւ նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ», - ասաց Սամսոնյանը՝ շարունակելով․

«Մեկ անձը չի կարող ՀՀ-ում լինել իրավունքի աղբյուր, որոշել սահմանադրական նորմերը մեկնաբանել, եւ դրանք դառնան պարտադիր կատարման համար»։

ԼՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ նկատեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով, որը վիճարկելու համար պետք է դիմել վարչական դատարան։

«Պարոն Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվել է համապատասխան իրավական ակտերով՝ ԱԺ որոշմամբ ու դրան հաջորդող իրավական ակտերով։ Եթե պարոն Գրիգորյանը գտնում է, որ տվյալ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, կարող է դիմել վարչական դատարան եւ այդտեղ վիճարկել», - ասաց Կարեն Սիմոնյանը։

Տպել
12252 դիտում

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի գործով կալանավորվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով

Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին

ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Դուշանբեում քննարկել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը

Օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են. Ծառուկյանը՝ Արման Բաբաջանյանի հաղորդման մասին

Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումները

Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուները. գործող մրցանակակիրը չկա

Կոնյակի խնդիրը դուրս չի գալիս հայ-ֆրանսիական օրակարգից. դեսպանն այցելել է նախարարություն

1250 միայնակ տարեցների խնամող ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է. 29 միլիոնի շորթման մեջ մեղադրվող տնօրենը դժգոհում է

Ուկրաինական թեման ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի կիզակետում է. Թրամփ-Բայդըն պայքարի երկու ուղղությունները

«Փոխիր աշխարհը». ՄԻՊ-ը ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք է սկսում

«Ավրորա» ֆորումն ամփոփվեց Տաթեւում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Համագործակցության ներուժը բավականին մեծ է․ Ճապոնիայում հանդիպել են Էստոնիայի եւ Հայաստանի նախագահները

Քաղաքապետարանն առաջարկում է առգրավել փողոցում չթույլատրված առեւտուր անողների ապրանքը, կիրառել էլեկտրոնային քարտեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի ներկայացուցիչների հետ

Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Նահապետյանն ազատվել է ՓԾ տնօրենի պաշտոնից

Տավուշ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին