Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել․ Իմ քայլի պատգամավորը՝ ՀՀԿ-ի իշխանության տարիներին ԱԺ-ում աշխատելու մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի այն պնդման հետ, թե երկրում օրենք ու օրինականություն չկա։ Ըստ նրա՝ Մարտի մեկի գործով քննությունը տեղի է ունենում օրինականության սահմաններում։ Այս մասին պատգամավորն ասաց այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ոչ մի քաղաքական հետապնդում չկա»,-ասաց Կարապետյանը, իսկ ինչ վերաբերում է ի սկզբանե այս գործի կասեցմանն ու ՍԴ ուղարկելուն՝ Կարապետյանն ասաց, որ գործընթացի օրինականության վերաբերյալ կասկածներ կային, բայց դատական ակտի հիմնավորումներին ամբողջությամբ ծանոթ չլինելու պատճառով զերծ մնաց հավելյալ մեկնաբանություններից։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց, որ, ելնելով իշխանությունների տարանջատման սկզբունքից, ճիշտ չէ, որ ԱԺ-ն մեկնաբանի առանձին դատական գործի հանգամանքներ՝ կապ չունի դա հասարակությանն անհայտ քաղաքացու վերաբերող գործ է, թե նախագահին․

«Ինչպես մասնագիտությամբ բժիշկը, ծանոթ չլինելով կոնկրետ հիվանդի հիվանդությանը, չի կարող կարծիք հայտնել կամ ախտորոշել, այնպես էլ իրավաբանը, ինչքան էլ լուսաբանվի գործը, չպիտի իրեն թույլ տա ամբողջական հետեւություններ անել կոնկրետ գործի մասին՝ առանց ծանոթանալու ամբողջական գործին։ Առկա տվյալները բավարար չեն որեւէ կարծիք հայտնելու համար»,-ասաց Գրիգորյանը։

Լրագրողի հարցից՝ եթե ստացվի մի իրավիճակ, երբ ներկաներն այլեւս իշխանության չլինեն եւ իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ կլինի իրենց հետ, Աննա Կարապետյանը զարմացավ, իսկ Սուրեն Գրիգորյանը արձագանքեց․

«ՀՀ վարչապետն ու այլ պաշտոնյաներ հանդիսացել են քաղբանտարյալ, ենթարկվել են քաղաքական պատասխանատվության, եւ այն մարդիկ, որոնք այդ գործընթացների հետեւում կանգնած են եղել, ողջ առողջ են հիմա եւ որեւէ գարծընթաց, բացի իրավականից, չի կատարվում։ Ի՞նչ կլինի մեզ հետ»։

Լրագրողն Աննա Կարապետյանից հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք նա եղել է պետաիրավական հարցերի հանձնաժողովում՝ որպես փորձագետ, այդ ժամանակ Մարտի մեկի վերաբերյալ դիրքորոշում ինչո՞ւ չի հայտնել։ Կարապետյանն ասաց, որ ինքը մինչ այդ բուռն ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում, իսկ իր հայրը Մարտի մեկի գործով քաղբանտարկյալ է եղել։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ լրագրողը հետաքրքրվեց՝ եթե Վահե Գրիգորյանն ասում է, որ ստանձնում է դատարանի նախագահի լիազորությունները, բայց Հրայր Թովմասյանն է այս պահին նախագահի աթոռին, որեւէ խնդրի դեպքում ՍԴ դիմելիս Կարապետյանն ո՞ւմ է դիմելու։ Վերջինս խուսափողական պատասխան տվեց, միայն ասաց, որ Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են, եւ անդամ-դատավոր եզրույթները դեռ պետք է բացահայտվեն։

Տպել
12878 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել