«Ոչ լեգիտիմ» նախագահի կողմից առաջադրված, ապա ընտրված Վահե Գրիգորյանը աշխարհացունց հայտարարություններով է հանդես գալիս

Վահե Գրիգորյանի հայտատարությանը եթե փորձենք որոշակի բովանդակություն հաղորդել՝ նախկինում հայտարարվում է, իր ձեւակերպմամբ, ոչ լեգիտիմ նախագահի գոյության մասին, հետո ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվում է թեկնածու, ընտրվում է ՍԴ դատավոր, հետո էլ նման աշխարհացունց հայտարարություններով է հանդես գալիս։ Մենք այս հարցի հետ կապված ունենք օրենսդրական կոնկրետ կարգավորումներ, դրանից դուրս որեւէ բան չենք դիտարկում։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։

Տոնոյանն ասաց, որ իրենք այս հարցը դիտարկում են ոչ թե քաղաքական, այլ միայն իրավական հարթության մեջ։

Լրագրողը հարց հնչեցրեց՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը, որոնք եւ անցկացնում էին ճեպազրույցը, համաձա՞յն են Ռոբերտ Քոչարյանի երեկ հնչեցրած այն կարծիքի հետ, թե երկրում «ոչ օրենք կա, ոչ օրինականություն»։

Էնֆիաջյանը արձագանքեց, որ կապ չունի՝ Քոչարյանն է ինչ-որ բան ասում, առաջին նախագահը, երրորդ, թե վարչապետը, ինքը չի պատրաստվում մեկնաբանել իրենց ասածները․

«Օրենքի գերակայության կամ օրինականության վերաբերյալ մեր դիրքորոշումն այն է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար։ Պետք է բոլոր մեղավորները, եթե այդպիսիք կան, բացահայտվեն»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իրենք Մարտի մեկի գործի վերաբերյալ կարող են հստակ դիրքորոշում հայտնել, երբ պատկերն ամբողջական կլինի, փաստերն ու որոշումները կլինեն։

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ ինքը դադարեցնում է աշխատանքային պարտավորությունները, ըստ երեւույթին՝ նկատի ունենալով, որ պատրաստվում է մանդատը վայր դնել, պատգամավորներն ասացին, որ իրենք պաշտոնապես նման դիմում չեն տեսել եւ միայն Ուրիխանյանը կարող է մեկնաբանել այս հարցը։

Տպել
13543 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան