Հայաստանը 4-րդ մեդալն ունի Եվրոպական խաղերում

Մինսկ 2019-ում Հայաստանի համար 4-րդ մեդալն է ապահովել բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ): Երեկ՝ հունիսի 25-ի երեկոյան, քառորդ եզրափակչում նա հաղթել է ռումինացի Պետր Ջիրլեանուին: Այսպիսով դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի իռլանդացի Դելի Ռեգանը: Մենամարտը կկայանա հունիսի 27-ին:

Մինչեւ այս արդյունքը Հայաստանը Եվրոպական 2-րդ խաղերում 3 մեդալ էր նվաճել: Բոլորն էլ սամբիստների շնորհիվ: Տիգրան Կիրակոսյանը (-52 կգ) դարձել էր ոսկե, Դավիթ Գրիգորյանը (-82 կգ)՝ արծաթե, իսկ Արսեն Ղազարյանը՝ (-74 կգ) բրոնզեմեդալակիր: Հովհաննիսյանի արդյունքը դեռ ներառված չէ մեդալային հաշվարկում, ու այսօրվա՝ մրցումային 6-րդ օրվա սկզբում, Հայաստանը մեդալային հաշվարկում 3 մեդալով 19-րդն է:

Երեկ երեկոյան խմբային փուլի իր 2-րդ հանդիպումն է անցկացրել բադմինթոնիստ Լիլի Պողոսյանը: Նա հաղթել է մոլդովացի Վլադա Ջինգային: Պողոսյանի հաջորդ հանդիխումն այսօր է: Մրցակիցը դանիացի Լին Կյաերսֆելդն է:

Այսօր, բացի բադմինթոնից, Հայաստանը մասնակիցներ կունենա բռնցքամարտում, ազատ ոճի ըմբշամարտում եւ հրաձգությունում: Բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Գոռ Ներսեսյանը (81 կգ): Ըմբիշներից պայքարի մեջ կմտնեն Վալոդյա Ֆրանգուլյանը (65), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), հրաձիգներից՝ Հրաչիկ Բաբայանը:

Եվրոպական խաղերը մեկնարկել են հունիսի 21-ին: Կավարտվեն 30-ին: Հայաստանն ունի 37 մարզիկ 9 մարզաձեւում:

Տպել
451 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան