ՀՀ դեսպանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը hունիսի 25-ին հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի (Reza Ardakanian) հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությանը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին, Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը և երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի:

ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստի նախապատրաստման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված կազմակերպական աշխատանքների մասին:

Ռեզա Արդաքանիանն իր հերթին հայտնեց, որ իրանական կողմը համակողմանի նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում առաջիկայում կայանալիք միջկառավարական համատեղ նիստի կազմակերպման համար:

Տպել
600 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության