ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է իր առաջարկած օրենքների նախագծերի փաթեթը.

«- ՏՄՊՊՀ-ի և ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն կվերապահվի կառավարությանը, իսկ այդ հանձնաժողովների անդամի թեկնածու (կրկին վարչապետի փոխարեն)՝ հաջորդաբար կառավարությանը, ԱԺ կառավարող խմբակցությանը և ընդդիմադիր խմբակցությանը,

– Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը, իսկ հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը՝ ԱԺ կառավարող խմբակցությանը, ընդդիմադիր խմբակցությանը և Բարձրագույն դատական խորհրդին։

– Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կվերապահվեն նոր գործառույթներ, այդ թվում՝ պաշտոնյաների և դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ տալու իրավասությունը։

Սա էական քայլ է դեպի խորհրդարանի դերի բարձրացում՝ ընդդիմության դերակատարման ընդգծմամբ, և առհասարակ դեպի վերահսկողության, հաշվետվողականության և թափանցիկության ինստիտուցիոնալ ամրապնդում։

Զարմանում եմ միայն, որ ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին այս առաջարկներին։ Ենթադրում եմ, որ կշարունակեն ելույթներ ունենալ «սուպերվարչապետության» վերացման անհրաժեշտության մասին»:

Տպել
11251 դիտում

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին