ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 25-ին քննարկել է Կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները:

Քննարկմանը ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և նշել, որ կանանց նկատմամբ ցանկացած բռնություն՝ թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեբանական,  հանցագործություն է եւ պետք է պատժվի օրենքով։ Նա հավելել է, որ թե՛ միջազգային եւ թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն  բոլորի համակարգված գործողություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է. 

«Կանանց հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, եւ ես կարեւորում եմ այս հարցի քննարկումը մեր Վեհաժողովում։ Մեկ բան հստակ է՝ կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է, եւ այն պիտի պատժվի օրենքով։ Ուստի, թե՛ միջազգային եւ թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն  մեր բոլորի համակարգված գործողություններով ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Եվրոպայի Խորհուրդը  անգնահատելի ներդրում է ունեցել միջազգային իրավունքի զինանոցում՝ մշակելով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան, ինչը այս ոլորտում այսօր հիմնական  իրավական գործիքն է։  Հայաստանը, որպես յուրահատուկ  արժեքներ կրող երկիր, մեծապես  կարևորում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց դերը ժողովրդավարական գործընթացներում: Եւ պատահական չէ, որ  Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության առաջին շարքերում կանայք էին։

Հարգելի գործընկերներ, անցած տարի Հայաստանը ստորագրել է թիվ 210 կոնվենցիան, իսկ դեռ  2017թ.-ի դեկտեմբերին խորհրդարանը վավերացրել է «Ընտանիքում  բռնության կանխարգելման մասին»  օրենքը: Օրերս Հայաստանում  մեկնարկած Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ներառում է միջոցառումների շարք, որոնց նպատակը նաեւ արդեն իսկ ընդունված օրենքի արդյունավետ իրագործումն է։  

Եւ այո, ինչպես նշել է զեկուցողը, Հայաստանի խորհրդարանը շատ ակտիվ դերակատարում է ունեցել՝ «Առանց  բռնության ապրելու» կանանց իրավունքների խորհրդարանական ցանցում: Այս ցանցը հնարավորություն է տալիս ազգային խորհրդարանների պատգամավորներին հանրային իրազեկման արշավներ կազմակերպել եւ  քաղաքական աջակցություն ցուցաբերել կանանց իրավունքների պաշտպանությանը: 

Բացի այդ, Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընդունած հայտարարության մեջ հստակ արձանագրվեց կանանց հանդեպ բռնության բոլոր ձևերի վերացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Եւ իհարկե, չեմ կարող չնշել մեր Վեհաժողովի նախագահ Մորի Պասքեի նախաձեռնած՝ «Ո՛չ իմ խորհրդարանում» հանրային իրազեկմանն ուղղված արշավի կարեւորությունը, քանզի այդ արշավի նպատակն է կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորման դեմ»:

Տպել
13336 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)