ԱԺ-ն ստիպված պետք է լինի վերացնել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը, հակառակ դեպքում սա հավերժական վեճի թեմա է լինելու

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը ստանձնելու վերաբերյալ հայտարարությունը վերջինիս ընդդիմախոսները բուռն քննադատությունների արժանացրին՝ հիմնվելով գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի վրա։

Վահե Գրիգորյանն իր երդման տեքստում ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ինքը դատարան է մտնում որպես երկրորդ դատավոր։ Բանն այն է, որ նախորդ Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարանն ուներ ինը անդամ, իսկ գործող Սահմանադրության համաձայն՝ ինը դատավոր։ Գործող Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո խորհրդարանն ընտրել է ընդամենը երկու դատավորի՝ Վահե Գրիգորյանին ու Արման Դիլանյանին։ Եւ քանի որ Արման Դիլանյանն այս պահին բացակայում է, Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը, մտնելով ՍԴ, ստանձնում է դատարանի նախագահի լիազորությունների կատարումը, որովհետեւ գործող Սահմանադրության համաձայն՝ ՍԴ նախագահը ընտրվում է ՍԴ դատավորների կազմից, իսկ այս պահին դատարանի նախագահի աթոռին նստած Հրայր Թովմասյանը չի ընտրվել որպես դատավոր, այլ՝ անդամ։

Գրիգորյանի ընդդիմախոսների պնդմամբ՝ այս հայտարարությունը հակասում է գործող Սահմանադրությանը, քանի որ այն իր 213-րդ հոդվածով հստակ սահմանում է ՍԴ անդամների պաշտոնավարման ժամկետը․

«Հոդված 213․ Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:

Նույն այդ ընդդիմախոսների կարծիքով՝ այս հոդվածը սահմանում է, որ գործող Սահմանադրության 7-րդ գլխի (7-րդ գլուխը վերաբերում է դատարաններին եւ Բարձրագույն դատական խորհրդին,-հեղ․) ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել որպես ՍԴ դատավորներ։

Սակայն գործող Սահմանադրության մեջ գեթ մեկ հոդված չկա, որը հստակեցնում է, որ ՍԴ անդամները հետագայում շարունակում են պաշտոնավարել որպես ՍԴ դատավորներ։ Այնինչ, օրինակ, նույն այս Սահմանադրությունը սահմանում է, որ Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են 2015 թվականի Սահմանադրությունն արարողները ապահովագրել Վերահսկիչ պալատի անդամների հետագա պաշտոնավարումը, իսկ Սահմանադրական դատարանի անդամներինը՝ ոչ։

Որոշ իրավաբանների կարծիքով՝ ՍԴ անդամների հետագա պաշտոնավարումն ապահովագրելու խնդիր ընդհանրապես չի եղել, քանի որ այդ կառույցի ոչ գործառույթն է փոխվել, ոչ էլ անունը, իսկ Վերահսկիչ պալատի դեպքում փոխվել է կառույցի անունը։

Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում, Սահմանադրական դատարանի ներկա կազմի եւ գործող Սահմանադրության միջեւ կա հակասություն։ Խնդրահարույց է նաեւ այն, որ եթե ՍԴ-ում եւս յոթ նոր դատավոր չընտրվի, ապա ներկա երկու դատարվորները պաշտոնավարելու են 12 տարի՝ ինչպես սահմանում է գործող Սահմանադրությունը, իսկ մյուս յոթ անդամները՝ մինչեւ 65 տարեկանը՝ ինչպես սահմանում է հին Սահմանադրությունը եւ գործողի 213-րդ հոդվածը։

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը համոզված է, որ ՍԴ անդամներին փոխելու անհրաժեշտություն, միանշանակ, կա։ «Հայկական Ժամանակ»-ի հարցին՝ Հրայր Թովմասյանը մոռացե՞լ էր Սահմանադրության այդ հոդվածի մասին, թե՞ կոնկրետ միտում էր ունեցել, Օհանյանը պատասխանեց, որ չի կարծում, թե մոռացել են, այլ գուցե հեռահար նպատակ են այդտեղ հետապնդել․

«Կարծում եմ՝ հեռահար նպատակներ են հետապնդել, որն, իհարկե, պատիվ չի բերում եւ անգամ ամոթ է, սակայն, ինչպես ասում են՝ դա նրանցից հեռու չէ, գուցե այդպես են արել, որպեսզի հետագայում փորձեն դա ի շահ իրենց ծառայեցնել»։

Օհանյանից հետաքրքրվեցինք՝ ինչ է կարծում այն պնդումների մասին, որ ԱԺ-ն հիմա կարող է եւս յոթ նոր դատավոր ընտրել։ Ըստ նախկին դատավորի՝ ՍԴ ներկայիս 7 անդամներն ի վերջո կան որպես անդամ, լավ, թե վատ, բայց կան, ուստի նախեւառաջ պետք է նրանց հարցը լուծել, հետո նոր մտածել նոր անդամների ընտրության մասին․

«Պետք է պատշաճ հասկանալ գործող Սահմանադրության 213-րդ նորմի գործառույթը եւ այդ նորմին լուծում տալ։ Այդ նորմը փոխելը հնարավոր է նույնիսկ առանց հանրաքվեի՝ ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ»,- ընդգծեց Պարգեւ Օհանյանը՝ հավելելով, որ գործնականում կարելի է բավականին լավ մտածված ձեւով այս իրավիճակը կարգավորել։

Նախկին դատավորը գտնում է, որ ԱԺ-ն ստիպված պետք է լինի վերացնել այս ճգնաժամը, հակառակ պարագայում, եթե այս հարցը թողնվի նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանության տրամաբանությանը, ապա սա հավերժական վեճի թեմա է լինելու։

Տպել
17664 դիտում

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ