Հունան Պողոսյանի գնալուց հետո Գորայքի բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի Ծղուկ բնակավայրի բնակիչները այս պահին դադարեցրել են բողոքի ակցիան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Հիշեցնենք, որ նրանք փակել էին Երեւան-Մեղրի տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով, որ այնտեղ գնան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հունիսի 9-ին Գորայքում համայնքապետի ընտրություններ են տեղի ունեցել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 հոգի: Նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավարի ընտրությանը գրանցվել է ձայների բաշխման հետեւյալ պատկերը՝ Աշոտ Աղաջանյան 531 քվե, Արտյոմ Գրիգորյան 515 քվե, Մանուչար Մկրտչյան 13 քվե: Թեկնածուներից Արտյոմ Գրիգորյանը դատարանում վիճարկել է ընտրությունների արդյունքները եւ դատարանը որոշում է կայացրել հունիսի 30-ին նոր ընտրություններ անցկացնել: Թեկնածուներն անկուսակցական են եղել:

«15:30-ից ճանապարհը բացվել է: Մարզպետն էլ է այստեղ, հանդիպել ենք անհնազանդության ակցիա արած բնակիչների հետ: Որ թեկնածուի համար, որ բնակիչները բողոքում էին, հիմա իր եւ իր թիմի հետ քննարկում ենք՝ ինչ լուծումներ գտնենք, որպեսզի վաղը իր կողմնակիցները նմանատիպ ակցիա չանեն»,- ասաց Բաբայանը:

Նշենք, որ ընտրված թեկնածուն՝ Աշոտ Աղաջանյանը, այսօր առավոտյան ի նշան բողոքի տրակտորով փակել է համայնքապետարանի մուտքը: Սյունիքի փոխմարզպետից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նորմալ է վերաբերվում դրան. «Իհարկե, ոչ: Եթե չեմ սխալվում, դա առավոտյան է եղել, ոստիկանությունը շատ արագ արձագանքել է: Եկել են տեղում խնդրել են՝ վարորդը ազատել է: Մեր գալու ժամանակ արդեն տրակտոր չկար եւ համայնքապետարանը բաց է եղել»:

Բաբայանը կարծում է, որ հնարավոր կլինի քննարկման արդյունքում այնպիսի լուծում ստանալ, որպեսզի հունիսի 30-ին նորմալ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Լուսանկարը՝ «Zangezur TV»-ի՝

Հիշեցնենք, երկու թեկնածուներն էլ անկուսակցական են:

Տպել
447 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել