Գյումրիում թափառող շների դեմ պայքարում են կրակելու միջոցով

25/06/2019 schedule18:57

Գյումրու երկխոսությունների մեդիա կենտրոնում կազմակերպված հերթական քննարկումը նվիրված էր թափառող շների դեմ պայքարին, եւ Գյումրիում շների դեմ գործող «յուրատեսակ» սպանդին վերջ դնելուն:

Քննարկման շարժառիթ էր դարձել վերջերս սոցցանցերում տարածված եւ մեծ աղմուկ բարձրացրած գրառումը, որտեղ օգտատերերից մեկը ցուցադրում էր, թե ինչպես են հրացանով կրակում շներին, այնուհետեւ լցնում հատուկ մեքենայի մեջ եւ տեղափոխում:

Գրառման հեղինակ Անի Նավասարդյանը մանրամասնում է իր տեսածը. «Առավոտյան ժամը հինգն անց կես էր, երբ արթնացա կրակոցների ձայնից, պատշգամբից նկատեցի, որ որսորդը հրացանը ձեռքին կանգնած է շների մոտ, բայց այդ ընթացքում դեռ կրակված շուն չկար, իսկ մի քանի ժամ անց, երբ տանից դուրս էի եկել, խաչքարերի պուրակում նկատեցի թարմ արյան հետքեր, որը բնականաբար կրակված շան արյուն էր, ասեմ նաեւ, որ դա առաջին դեպքը չէ, երբ շուն են կրակում ու չեն մաքրում նույնիսկ հետքերը»:

Կենդանիների հարցերով զբաղվող «Դինգո» թիմի  ղեկավար Օվսաննա Հովսեփյանի խոսքով, այս դեպքը Գյումրիում ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:

«Նշված դեպքի հետ կապված  քաղաքապետարանը մեր էջում կատարված գրառմանը պատասխանել էր՝ մեկնաբանելով, որ դա ավտոմեքենայի տակ ընկած շուն է: Սակայն մենք մեր ձեռքի տակ ունենք բազմաթիվ տեսանյութեր, նկարներ, որտեղ նույն մարդիկ, նույն մեքենայով կրակում եւ տեղափոխում են շներին: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Գյումրիում եւ մի քանի մարզերում շների դեմ պայքարն իրականացվում է սպանդի միջոցով, որն այնքան էլ արդյունավետ միջոց չէ, խնդրից ազատվելու միակ ելք որպես էդպիսին կարող ենք առաջարկել միայն շների ստերջացումը, որի նպատակը միայն այն չէ, որ շունը զրկվում է ձագեր ունենալու կարողությունից, այլ նաեւ կենդանին պատվաստված է, առողջ, տարածքը պահպանում է այլ շների մուտքից եւ հասարակության համար այլեւս վտանգ չի հանդիսանում»,-ներկայացնում է Օ.Հովսեփյանը:

Մասնագետների խոսքով, յուրաքանչյուր մեկ շանը ստերջացնելու համար պահանջվում է քսաներկու կամ քսանչորս հազար դրամ:

«Տվյալ պարագայում ստերջացումն ավելի հարմար տարբերակ է, քանի որ շանը կրակելուց, ոչնչացնելուց հետո նույն տարածքում հայտնվում են թվով ավելի շատ շներ, անծանոթ միջավայրին ու բնակիչներին, եւ հնարավոր է՝ այս դեպքում կենդանին ցուցաբերի ագրեսիվ վարքագիծ»,-նշում է «Դինգո» թիմի անդամ Գոհար Մանուշակյանը:

Ներկա ԶԼՄ ներկայացուցիչներից մեկն էլ որպես ապացույց, որ Գյումրիում թափառող շների դեմ պայքարում են կրակելու միջոցով, նշեց մի դեպք, երբ շաբաթներ առաջ շների խումբը հարձակվել եւ հոշոտել է ոչխարներին: 

«Զբոսայգիներ եւ պուրակներ» ՊՈԱԿ տնօրեն Համլետ Ավետիսյանը ԶԼՄ-ին տված հարցազրույցում նշել է, որ անցած հինգ ամիսների ընթացքում Գյումրիում սպանդի զոհ է դարձել շուրջ 350 շուն, իսկ որսորդին` ով կատարում է  շների ոչնչացումը, վճարում են 1100 կամ 1400 դրամ՝ յուրաքանչյուր մեկ շան համար:

Ռիմա Կարճիկյան

Տպել
1288 դիտում

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ