Ջեքսոնի մահից հետո դիահերձման արդյունքում բացահայտվել է մաշկի գույնի փոփոխության պատճառը

Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո նրա մի շարք գաղտնիքներ հայտնի են դարձել երկրպագուներին: Այսօր՝ հունիսի 25-ին, լրանում է աստղի մահվան 10 տարին, ու միջազգային մամուլը հիշեցնում է նրա վերաբերյալ կարեւոր փաստերը: Թե կյանքի օրոք, եւ թե մահից հետո փոփ-արքան անընդհատ սկանդալների կենտրոնում է եղել, ու գլխավորներից են եղել պլաստիկ վիրահատություններն ու արտաքինի փոփոխությունները:

Հատկապես շատ է խոսվել մաշկի գույնի փոփոխության մասին: Ժամանակին հնչում էին բազմաթիվ կարծիքներ, ըստ որոնց, նա հատուկ վիրահատության է դիմել: Ինքը՝ երգիչը, պնդում էր, որ մաշկային հիվանդություն ունի, ինչի պատճառով էլ մաշկի գույնը բացվել է: Ըստ մամուլի՝ դիահերձումը ցույց է տվել, որ նա իսկապես մաշկային հիվանդություն է ունեցել:

Դիահերձումը նաեւ եւս մեկ անգամ հաստատել է, որ նա պլասիկ բազմաթիվ վիրահատությունների է դիմել ու որ կոսմետիկ դաջվածքներ է արել արտաքինը շտկելու համար: Նա վարդագույն դաջվածք է ունեցել շուրթերի եզրերին: Նաեւ մուգ դաջվածքով ծածկել է գլխի ճաղատ հատվածը (նրա մազերն այրվել են 1984 պեպսիի գովազդի ժամանակ): Նա նաեւ մի շարք սպիեր է ունեցել թեւերին: Դրանց պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է այն, որ նա բազմաթիվ ներարկումներ է արել քրոնիկ անքնության դեմ պայքարելու համար:

Ջեքսոնը մահացել է հենց դեղերի գերդոզավորումից: 2009 թ. հունիսի 25-ին 50-ամյա երգչի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը Լոս Անջելեսի տանը նրան ներարկում է արել: Հեռացել է, վերադարձել է 2 ժամ անց ու Ջեքսոնին հայտնաբերել է անգիտակից վիճակում: Փորձել է վերակենդանացնել, սակայն չի ստացվել: Զանգահարել է 911: Օգնությունը չի ուշացել, սակայն աստղի կյանքը փրկել չի հաջողվել:

Նրա հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2009 թ. հուլիսի 27-ին: Հուղարկավորել են սեպտեմբերի 3-ին: 2011 թ. Մյուրեյը մեղավոր է ճանաչվել ոչ կանխամտածված սպանության համար: Դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: 2013 թ. ազատ է արձակվել օրինակելի վարքի համար:

Անգամ Ջեքսոնի մահից հետո նրա անվան շուրջ սկանդալները չեն ավարտվում: Դեռ կյանքի օրոք նա մեղադրվել է մանկապղծության մեջ, իսկ հետո արդարացվել է: Մահից հետո այդ մեղադրանքները շարունակվում են: Այս տարվա սկզբին տեղի է ունեցել «Leaving Neverland» ֆիլմի պրեմիերան: Դրա գլխավոր հերոսներ Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչաքը պատմում են, որ մանուկ ժամանակ սեռական ոտնձգությունների են ենթարկվել Ջեքսոնի առանձնատանը, որտեղ ապրում էին: Երգչի ընտանիքը սա նրա անունը սեւացնելու փորձ է համարում ու խստորեն քննադատել է ֆիլմի հեղինակներին եւ մասնակիցներին:

Մայք Ջեքսոնը համարվում է 20-րդ դարի մշակույթի ամենազդեցիկ դեմքերից եւ պատմության լավագույն արտիստներից մեկը: Նա երաժշտական կարիերան սկսել է 1964 թ.՝ 7 տարեկանում, իր ավագ եղբայրների հետ Jackson 5 խմբում: Սոլո կարիերան սկսել է 1971 թ.: Նա պատմության մեջ ամենաշատ ձայնագրություններ վաճառած երգիչներից է՝ 350 մլն: Նրա «Thriller» ալբոմը պատմության մեջ ամեշատը վաճառվածն է՝ 66 մլն: Նա 15 անգամ արժանացել է Գրեմիի: Ունի նաեւ հարյուրավոր այլ մրցանակներ:

Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջքեսոնը, մահացել է 2018 թ. հունիսին, 89 տարեկան հասակում: Մայրը՝ Քեթրինը, 89 տարեկան է: Նրա 5 եղբայրներ, 3 քույրերը, ինչպես նաեւ 3 երեխաները՝ 22-ամյա Փրինսը, 21-ամյա Փերիսը եւ 17-ամյա Բլենքիթը, շարունակում են իրենց կյանքով ապրել:

Մայքլ Ջեքսոնը հոր հետ

Ջեքսոնի մայրը

Փրինս Ջեքսոնը

Փերիս Ջեքսոնը

Բլենքիթ Ջեքսոնը՝ աջից

Տպել
14754 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ