Արթուր Դավթյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում դատաիրավական բարեփոխումները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դատախազությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել իրավական ոլորտում երկու երկրների միջեւ հաստատված հարաբերությունները, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ զարգացող համագործակցությունը, որը լիարժեքորեն արտացոլում է երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների բնույթն ու մակարդակը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ պարբերաբար թարմացվող համագործակցության ծրագրերով նախատեսվող միջոցառումները, որոնք շարունակվում են ներկայումս, մեծապես նպաստում են դատախազների մասնագիտական ու որակական հմտությունների կատարելագործմանը, ստեղծում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքային խնդիրները եւ դրանց լուծման մեխանիզմներն առավել անմիջականորեն եւ հանգամանալից քննարկելու հնարավորություն:

Պարոն Կոպիրկինը շեշտել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ իրավական ոլորտում կապերի առավել սերտացման անհրաժեշտությունը՝ վերահաստատելով այդ հարցում դեսպանության պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ դատախազության մոտեցումները, ընդգծել նշանակությունը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն պայքարի ռազմավարական առաջնահերությունների եւ խնդիրների շուրջ: Արթուր Դավթյանը շեշտել է հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, Հայաստանից հանցավոր ճանապարհով հանված ակտիվների վերադարձման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք գլխավոր դատախազի գնահատմամբ էապես կնպաստեն կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի արդյունավետությանը, ապօրինի հարստացման կանխմանը, սեփականության իրավունքի պաշտպանության հստակ երաշխիքներով ապօրինի ծագում ունեցող գույքը քաղաքացիադատավարական կարգով բռնագանձման գործընթացի ակտիվացմանը:

Արթուր Դավթյանը նշել է, որ միջազգային համագործակցության ոլորտում միջոցներ են ձեռնարկվելու նաեւ Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձման, այդ նպատակով Հայաստանի եւ այլ երկրների վճիռների փոխադարձ ճանաչման խնդիրները լուծելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ իրավական փոխօգնության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր:

Տպել
1206 դիտում

Ամեն ինչ այս պահին աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին. պատվաստանյութը պատրաստ է մարդկանց վրա թեստավորման

ՊՊԾ-ից գրություն ենք ստացել. Դատական դեպարտամենտի ղեկավարը բացատրում է՝ ինչու Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով

Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյանը կարող էր ասել՝ առավոտը արեւը թող ծագի, երեկոյան մայր մտնի. Սիմոնյան

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն (ուղիղ)

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ հատվածում բուք է

Համաշխարհային բանկի փորձագետները պատրաստակամ են օգնելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը

Ողբերգական դեպք Վանաձորում. տարեց տղամարդը նետվել է կամրջից (լուսանկարներ)

Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել Վայոց ձորում

Նիկոլ Փաշինյանը Զինաիդա Գրեչանիի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների դպրո՞ց, բազմաբնակարան շե՞նք, թե՞ ռեստորան. ինչու քաղաքապետարանը հետ վերցրեց հատկացրած տարածքը

ՀՀ մարմնամարզության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատարները՝ բացի Ունիվերսիադայի չեմպիոնից. լուրջ վնասվածք ունի

Սարուխան գյուղի հրդեհը մարվել է. տուժածներ չկան

Թոմն ու Ջերին 80 տարեկան են

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է. Լիանա Եղիազարյան

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին դարձյալ կալանավորվել է. ԱԱԾ

Հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը. Աննա Հակոբյան

Այն, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է մեկ ցուցմունք, չի բխում քրգործի նյութերից. մեղադրող դատախազ

Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը. վարչապետ

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հանդիպել են