Սյունիքի մարզի Գորայքում արտահերթ ընտրություններ տեղի կունենան. փակել են միջպետական ճանապարհը, լարված իրավիճակ է

Լուսանկարում՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայան

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի Ծղուկ բնակավայրի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Երեւան-Մեղրի տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով, որ այնտեղ գնան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հունիսի 9-ին Գորայքում համայնքապետի ընտրություններ են տեղի ունեցել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 հոգի: Նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավարի ընտրությանը գրանցվել է ձայների բաշխման հետեւյալ պատկերը՝ Աշոտ Աղաջանյան 531 քվե, Արտյոմ Գրիգորյան 515 քվե, Մանուչար Մկրտչյան 13 քվե: Թեկնածուներից Արտյոմ Գրիգորյանը դատարանում վիճարկել է ընտրությունների արդյունքները եւ դատարանը որոշում է կայացրել հունիսի 30-ին նոր ընտրություններ անցկացնել:

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ծղուկում թվով 59 քվեաթերթիկի վերաբերյալ անճշտություններ են եղել. «Կնքված են եղել բոլոր 59 քվեաթերթիկները, եւ հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի հետ որոշում է կայացրել ոչ թե դրանք անվավեր ճանաչել, այլ բացել եւ հաշվել այդ քվեաթերթիկները: Քանի որ ընտրությունների արդյունքներով 2 թեկնածուների մեջ տարբերությունը եղել է շատ քիչ, մյուս թեկնածուն բողոքարկել է: ԿԸՀ-ն թողել է անփոփոխ, դրանից հետո դիմել է դատարան եւ դատարանը վճիռ է կայացրել, որ պետք է կայանան նոր ընտրություններ»,- ասաց Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ դատարանը որոշում է ընդունել, որ վճիռը բողոքարկման ենթակա չէ: Հարցին՝ ինքը փորձե՞լ է բողոքի ակցիա անցկացնողներին ասել, որ սա դատարանի վճիռն է եւ այսպես չեն կարող խնդիրը կարգավորել, Բաբայանը պատասխանեց. «Աշխատանքներ ենք տանում իրենց հետ, բայց դուք էլ շատ լավ գիտեք, որ կա անվստահություն դատական համակարգի նկատմամբ եւ այս քայլի պատճառներից մեկն էլ դա է: Ուղղակի խնդիրն այն է, որ միջպետական ճանապարհ են փակել, հիմա փորձում ենք այնպես անել, որպեսզի ճանապարհը բացեն, այնուհետեւ կազմակերպենք, որ ամսի 30-ին նորմալ ընտրություններ տեղի ունենան»:

Բաբայանը նշեց, որ անճշտություն միայն Ծղուկ բնակավայրի ընտրատեղամասում է եղել, սակայն դատարանը որոշել է ամբողջ Գորայք համայնքում նորից ընտրություններ անցկացնել:

Հարցին՝ ո՞ր կուսակցությունն էր ներկայացնում հաղթողը, Բաբայանը պատասխանեց. «2 թեկնածուներն էլ անկուսակցական են եղել»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի կամ ԱԱԾ տնօրենի ներկայությունը, Բաբայանը արձագանքեց. «Նրանք ուղիղ հանդիպում են պահանջում վարչապետի հետ, որն այս պահին անհնարին է: Հիմա նրանք ինչ-որ ծրար են ուզում փոխանցել վարչապետին, մենք կփորձենք երրորդ անձի միջոցով դա հասցնել»:

Բաբայանը նշեց, որ ինքն է բանակցություններ վարում ակցիայի մասնակիցների հետ:

Տպել
1278 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ