Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններն ու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարում են իշխանության ուզուրպացիա՝ բռնազավթում։ Որոշ շրջանակներ էլ մի քանի տասնյակով այսօր ակցիա են իրականացրել դատարանի շենքի առաջ՝ «դրա բնականոն աշխատանքին խոչընդոտելու փորձը» կանխելու նպատակով։ Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

- Պարոն Սաֆարյան, նախկին իշխանության ներկայացուցիչները կարծես թե փորձում են սադրել, սրել իրավիճակը, ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններն էլ համարում են ընդհուպ ուզուրպացիա։ Ի՞նչ են ուզում ասել սրանով, ո՞ւր կարող են հասնել։

- Բազմակի անգամներ իշխանության ուզուրպացիա կատարած կամ դրա նկատմամբ լռություն պահած մարդիկ այսօր տեղի ունեցող որեւէ գործընթաց նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում չեն կարող համեմատել նախկինում իշխանության ուզուրպացիայի օրինակների հետ, երբ բառացիորեն ժողովրդին պատկանող իշխանությունը մեջ-մեջ էին անում՝ քաղաքական ուժերով, տնեցիներով, հարեւաններով, հարազատներով եւ այլն, մասնավորապես, դատարաններում նշանակելով յուրայիններին, որոնք ուղղակի պատրաստ էին հլու-հնազանդ իրականացնել հեռախոսային արդարադատություն՝ սկսած ՍԴ-ից, վերջացրած շարքային դատարանով։ Սրա ուղղակի փաստերը ճչում են։ Ինչու են հիմա իրենք այսպես կատաղի, որովհետեւ ակնհայտորեն արդեն իսկ կան սկանդալային գործեր, որտեղ կան ապօրինի հարստությունը կորցնելու կամ դրա մի մասը վերադարձնելու փաստեր, եւ հասկանում են, որ սահմանադրական ատյանից մինչեւ առաջին ատյան անկախ դատարաններ ստեղծելու դեպքում ուղղակի կկորցնեն այն, ինչը տասնամյակներով թալանել են Հայաստանի ժողովրդից, բյուջեից եւ ողջ երկրից։ Սա է պատճառը, որ կատաղի վերջին կռիվն են տալիս եւ փորձում են իբրեւ թե իշխանության ուզուրպացիայի էլեմենտներ գտնել։

- Ի՞նչ հենարան ունեն, սակայն։ Ինչպես տեսնում ենք՝ նույնիսկ իրենց իսկ գրած Սահմանադրությունն է «դավաճանում» իրենց․ եթե սկզբում հղում էին անում այն հոդվածին, որ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ 2005 թվականի Սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունների ավարտը, ապա գործող Սահմանադրությամբ այդ անդամների կարգավիճակն ապահովագրված չէ։

- ՍԴ-ի դեպքն արտառոց է այնքանով, որ, ըստ էության, իրենք ընկել են իրենց փորած փոսի մեջ։ Նախկինում իրենց փինաչիության արդյունքում մոռացել են, կամ, ես կասեի նույնիսկ չեն էլ մոռացել ՍԴ անդամներին դատավորներ դարձնելու մասը։ Պարզապես իրենք չէին պատկերացնում, որ ՀՀ-ում փոփոխություններ տեղի կունենան, եւ ուզում էին Սահմանադրական դատարանում էլ փոխարինումներ կատարել, եւ նոր դատավորներ նշանակել նրանց, ում կնախընտրեին։ Քանի որ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, հիմա ընկել են բառախաղի հետեւից, թե՝ ուրեմն ՍԴ անդամը նույն դատավորն է, այն դեպքում, երբ երկու սուբյետկներին ներկայացվող մասնագիտական չափանիշներն ու նշանակման ընթացակարգերը տարբեր են։ Եւ, հետեւաբար, այսօր փորձում են նույնացնել ՍԴ անդամին եւ դատավորին՝ ցույց տալու, թե իբրեւ Վահե Գրիգորյանի հայտարարությունը կապ ունի իշխանության ուզուրպացիայի հետ։ Ճիշտ հակառակը՝ այն սահմանդրականության վերականգնման քայլ է։ Ձեր նշած հոդվածի (խոսքը գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է,-հեղ․) ու ՍԴ-ին վերաբերող հոդվածների համադրությամբ փորձում էին անցանկալիներից ազատվել ՍԴ-ում։ Մի քիչ դժվար է պատկերացնել, որ մարդիկ մյուս դատարանների դեպքում կամ Հաշվեքննիչ պալատի դեպքում կարողանում են կապը տալ եւ իրավահաջորդություն ապահովել, ՍԴ-ի դեպքում հանկարծ մոռանում են գրել, որ ՍԴ անդամը նույն դատավորն է։ Իրականում իրենք շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ՝ փորձելով նաեւ ՍԴ-ն համալրել շատ ավելի լոյալ, Հրայր Թովմասյանի տիպի գործիչներով։ Այն էլ հեղափոխությունը վրա հասավ եւ ընդհատեց։ Դրա համար հիմա, երբ նոր իշխանությունները նկատել են այս սահմանադրական խայտառակությունը, որ ընդամենը երկու դատավոր է նշանակվել գործող Սահմանադրության ընթացակարգերով, եւ ՍԴ անդամի ու դատավորի լիազորությունները հավասարեցված չեն, փորձում են ուղղակի փրփուրներից կախվել եւ ներկայացնել, թե անդամի ու դատավորի միջեւ տարբերություն չկա։

- Պարոն Սաֆարյան, Վահե Գրիգորյանի ընդդիմախոսները պնդում են, թե Վենետիկի հանձնաժողովը կոշտ է արձագաքնելու տեղի ունեցողին։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ հանձնաժողովը որեւէ բացասական արձագանք տա, այն դեպքում, երբ տարիներ շարունակ հենց նախկին իշխանությունն է ՀՀԿ-ականացրել բարձրագույն դատարանը։

- Վենետիկի հանձնաժողովն ընդհանրապես եզրակացություն տալիս է է ոչ թե երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, այլ իրավական փաստաթղթերին։ Այս պարագայում ասացեք խնդրեմ, եթե ՀՀ-ն որեւէ նոր բան չի նախապատրաստում եւ շարժվում է ընդամենը Հրայր Թովմասյանի ու ՀՀԿ-ի գրած Սահմանադրությամբ եւ համալրումներ է կատարում ՍԴ-ում, Վենետիկի հանձնաժողովն ի՞նչ պիտի ասի։ Կամ երբ Վենետիկի հանձնաժողով էին ներկայացրել, ասում էին՝ հանձնաժողովն, այսպես ասած, «okay» է տվել, եւ, ըստ էության, փորձում են հիմնավորել սեփական թեզը, բայց կներեք, Վենետիկի հանձաժողովը հո չի՞ ասել, որ իրենք ՍԴ դատավորներին չհամալրեն, Վենետիկի հանձնաժողովին հո իրենց մտադրությունների մասին չե՞ն հայտնել։

- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ասաց, որ հարցի իրավական լուծումը կա, որի մասին դեռ կխոսի։ Եթե առաջնորդվենք գործող Սահմանադրությամբ՝ ՍԴ-ում կա միայն 2 դատավոր, այսինքն՝ ԱԺ-ն կարող է եւս յոթի՞ն ընտրել։ Ձեր կարծիքով լուծումը ո՞րն է։

- Կարծում եմ՝ այո։ Ըստ էության՝ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը գտնվում է ԱԺ տիրույթում։ Լուծումներից մեկն այն է, որ կատարի համալրումներ։ Այս պարագայում ԱԺ-ն կարող է ուղղակի նախաձեռնել այդ ճգնաժամի հանգուցալուծումը։

- Այդ դեպքում մյուս յոթ անդամները շարունակելու են պաշտոնավարե՞լ, քանի որ Սահմանադրության մեջ նշված է, որ պաշտոնավարելու են մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը։ Բայց ի՞նչ կարգավիճակով են շարունակելու։

- Նոնսենս է, խնդիր է իհարկե, որովհետեւ ակնհայտորեն իրենք ունեն ստատուս, բայց լիազորություն չունեն։

- Հնարավո՞ր է քաղաքացիական ճնշման տակ ազատման դիմում գրեն։ Ասում եմ ազատման, որովհետեւ գործող Սահմանադրությամբ առաջնորդվելու դեպքում նրանք դատավորի կարգավիճակ չունեն, որ հրաժարական տան։

- Ես, ընդհանրապես, կածում եմ, որ այդ անդամները բոլորը կարող են ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից, երբ վեթինգի շրջանակներում ներառվեն նաեւ իրենք, վեթինգի շրջանակներում քննարկվեն ՍԴ մի քանի ակնհայտ հակասահմանադրական որոշումներ, այդ դեպքում, ըստ իս, նրանք բոլորն ուղղակի կլքեն իրենց զբաղեցրած պաշտոնները։

- Պարոն Սաֆարյան, նախկին իշխանության ներկայացուցիչները կարծես փորձում են մոբիլիզացվել, այսօր նույնիսկ ակցիա է եղել ՍԴ շենքի առջեւ։ Այս ամենի դեմ ինչ-որ քայլ պե՞տք է ձեռնարկի կառավարությունը, եթե այո, ապա ի՞նչ։

- Իշխանությունը զուտ իրավական հարթության մեջ պիտի տա լուծում, հո այդ հավաքված 50-60 հոգուն չե՞ն հետապնդի։ Առանց այն էլ իրենց մոբիլիզացիան միայն այդքանն է։

Տպել
17053 դիտում

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան