Թբիլիսիում մեկնարկել է «Ամոթ է» խորագրով 5-րդ բողոքի ցույցը

24/06/2019 schedule19:58

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Այսօր՝ հունիսի 24-ին, խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ցույցը կրում է «Ամոթ է» խորագիրն ու արդեն թվով հինգերորդն է:

Ցուցարարների պահանջներից մեկը ժամեր առաջ իրականացավ․ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Ցույցի կազմակերպիչներն անդրադառնալով «Վրացական երազանք»-ի այս հայտարարությանը, նշում են, որ սա պատմական հաղթանակ է:

Անպատասխան են մնում, սակայն, մյուս երկու պահանջները՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի և հունիսի լույս 21-ի գիշերը ձերբակալվածներին ազատ արձակելու հարցերը:

ALiq-ը հայտնում է, որ կազմակերպիչների տարածած հայտարարության համաձայն, նախօրեին մեկ աչքը կորցրած 18-ամյա աղջկան խոստացել են, որ կշարունակեն պայքարը մինչև չիրականանան բոլոր պահանջները:

Նրանց տեղեկատվությամբ, անկարգություններից տուժածներից երկուսը միացված են արհեստական շնչառության ապարատին:

Հիշեցնենք՝ նախօրեին ցուցարարները բողոքի ակցիան ավարտեցին դեպի Վրաստանի կառավարության շենք անցկացրած երթով, իսկ այսօր իրենց բողոքն արտահայտեցին նաև ավտոերթով՝ Հանրապետության հրապարակից դեպի ՆԳ նախարարության շենք:

Տպել
590 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ