Դավթաշեն եւ Նուբարաշեն վարչական շրջանները արդեն տարեվերջին կունենան «լեդ» լուսատուներ

Երեւանի ավագանու այսօրվա նիստում, որն, ի տարբերություն ձեւավորված ավանդույթի, անցնում էր համերաշխության մթնոլորտում, որոշվեց շարունակել մայրաքաղաքում էլեկտրախնայող լուսավորության ռեժիմի անցումը:

Ավագանին որոշեց 2019 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու միջոցով հատկացնել 110 միլիոն դրամ՝ Դավթաշեն եւ Նուբարաշեն վարչական շրջանների, ինչպես նաեւ երկու այլ վարչական շրջաններում գտնվող Հալաբյան ու Կիեւյան փողոցների արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման համար: Վերջինս իրականացվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:  

«Երեւան քաղաքում կան որոշ տարածքներ, օրինակ՝ Մաշտոցի պողոտա, Իսակովի պողոտա, Ծիծեռնակաբերդի խճուղի, որտեղ լուսավորությունը փոխվել է «լեդ» լուսավորության եւ ստեղծվել է առանձին հաշիվ, որտեղ կուտակվել են խնայողությունները, ու այդ խնայողությունները օգտագործվելու են Երեւան քաղաքի այլ փողոցների լուսավորության համար: Այս պահի դրությամբ անցյալ տարի կուտակվել էր մոտավորապես 60 միլիոն դրամի չափով գումար, որն ուղղել ենք Բաբաջանյան եւ Շիրակ փողոցներում, ինչպես նաեւ Կիեւյան կամրջի եւ կամրջից մինչեւ Մոնթե Մելքոնյան փողոցն ընկած հատվածում «լեդ» լուսատուների փոփոխությանը»,- ասաց քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Բայց ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում նպատակահարմար է գտնվել փոփոխություններն իրականացնել համալիր մոտեցմամբ, որպեսզի յուրաքանչյուր վարչական շրջանում խնդիրները լուծվեն ամբողջությամբ եւ ոչ ըստ առանձին փողոցների: Ծրագրվում է Դավթաշենում եւ Նուբարաշենում նշված աշխատանքները ավարտին հասցնել ընթացիկ տարվա ավարտին:  

«Նրանք տրամադրել են համապատասխան մասնագետներ, որոնք վեց ամիսների ընթացքում մոդելավորել են այդ երկու վարչական շրջաններում բոլոր փողոցների լուսավորությունը եւ տրվել համապատասխան եզրակացություն, թե որ հենասյուներն են անհրաժեշտ տեղափոխել, որ փողոցում ինչ հզորությամբ լուսատու է հարկավոր դնել, որպեսզի մենք իրոք ունենանք նորմալ լուսավորություն»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Լուսատուների ձեռքբերումը կլինի ՄԱԿ-ի միջոցով: Երեւան համայնքը նախագծի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը կվճարի միանգամից, մյուս հիսուն տոկոսը՝ մաս-մաս՝ 5 տարի ժամկետում: Խոսելով լեդ լուսատուների խնայողականության մասին, քաղաքապետի տեղակալը նկատեց, որ Երքաղլույսը էլեկտրաէներգիայի դիմաց տարեկան վճարում է 1 միլիարդ 400 միլիոն դրամ: Հաշվարկված է, որ ամբողջությամբ խնայողության ռեժմի անցնելու դեպքում այդ ծախսը կկրճատվի 60 տոկոսով:

«Մի խոսքով՝ Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանները սկսելու են թանկանալ»,- կեսկատակ արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ տեղակալ Սարգսյանը վերը նշվածից բացի նաեւ ներկայացրեց, որ Նուբարաշենում պետք է 8 հա տարածք կանաչապատվի ու անտառատիպ վայր դառնա, որ աղբավայրը ցանկապատվելու է, որ հրաշալի ասֆալտ է արված եւ այլն:

Տպել
5708 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին