Հայ սամբիստներին դիմավորեցին օդանավակայանում. առայժմ միայն նրանք մեդալ ունեն Մինսկ 2019-ից

«Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր կերպով դիմավորեցին Մինսկի Եվրոպական խաղերից վերադարձած սամբիստներին: Նրանք ժամանեցին այսօր՝ հունիսի 24-ին: Եվրոպական խաղերում ՀՀ-ն ներկայացնող 6 սամբիստներն արդեն ավարտել են ելույթները: Նրանցից մեդալ են նվաճել 3-ը. Տիգրան Կիրակոսյանը (-52 կգ) դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը (-82 կգ)՝ արծաթե, իսկ Արսեն Ղազարյանը՝ (-74 կգ) բրոնզեմեդալակիր: Կիրակոսյանը լուսանկարվեց, սակայն համեստորեն չցանկացավ հարցազրույց տալ: Բրոնզե մեդալի մասին խոսեց Ղազարյանը:

«Ճիշտ է՝ գնացել էի ոսկու համար, բայց պետք է բավարարվել մեդալով: Պետք է նպատակ դնենք մեր առջեւ, նվաճենք նոր մեդալներ մեր ազգի համար, մեզ համար, բավարարված զգանք մեր քրտինքի, մեր արդյունքների համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է ձգտել ավելի լավ արդյունքների:

Գրիգորյանը խոսեց եզրափակչում իր պարտության մասին: Վճռորոշ փուլում զիջել է ռուս Անդրեյ Պերեպելյուկին: Խոստովանում է, որ ողջ ուժեր ներդրած է եղել կիսաեզրափակչում վրացի Բերուլավա Բեսարիոնի դեմ գոտեմարտում:

«Ողջ ուժերս ներդրեցի կիսաեզրափակիչ գոտեմարտում»,- ասաց նա:

Մեդալակիրներին դիմավորելու էին եկել Գեւորգ Լոռեցյանը, Միքայել Հայրապետյանը: 

Օդանավակայանում մեդալակիրներին դիմավորելու էին եկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, մարզիկների մտերիմները, պատանի սամբիստներ, ինչպես նաեւ ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Վերջինս նշեց, որ այս նվաճումները ֆեդերացիայի ու մարզիչների հետեւողական աշխատանքի արդյունքն են: Նա խոսեց նաեւ ելույթ ունեցած 3 մյուս սամբիստների՝ Մաքսիմ Մանուկյանի (57 կգ), Ասյա Լալազարյանի (48 կգ) եւ Գրիգոր Սահակյանի (90 կգ) մասին, որոնք Եվրոպական խաղերում պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում:

«Սահակյանը շատ ուժեղ է: Ռեյտինգային համակարգով շատ ուժեղ տղաներ էին Եվրոպական խաղերում: Նա պայքարեց ըստ արժանվույն, ականատես եղանք հստակ հաղթանակների, պարտությունն էլ 1 միավորի պարտություն էր: Ամեն դեպքում հաղթում է ուժեղագույնը: Մանուկյանն իր հստակ ձեռագիրը ցույց է տվել, որ արժանի մարզիկ է: Լալազարյանին գուցե մի փոքր փորձառությունը չբավարարեց: Իհարկե փորձառու է, բայց բոլոր մասնակիցները Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ էին: Հույս ունենանք, որ աշխարհի առաջնությունում կունենանք արդյունք: Բոլորին էլ շնորհավորում եմ թեկուզ մեդալ չբերեցին»,- ասաց նա:

Եվրոպական 2րդ խաղերը Մինսկում մեկնարկել են հունիսի 21-ին: Ավարտվելու են 30-ին: Հայաստանը ներկայացված է 37 մարզիկով 9 մարզաձեւում: ՀՀ-ն առայժմ միայն սամբոյից մեդալներ ունի:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
576 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան