Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

«Ներկայումս կառավարության քաղաքականությունն ուղղված է կայուն եկամտի ձևավորման միջոցով ընտանիքին դժվար վիճակից հանելուն: Պետության կողմից աջակցության համակարգը պետք է լինի այնպիսին, որ իրականում հնարավորություն ընձեռի հաղթահարել իրավիճակը, ոչ թե տարիներ շարունակ ստանալ աջակցություն, սակայն պահպանել նույն կյանքի որակն ու կենսամակարդակը, որը, մեղմ ասած, լավը չէ»,- այս մասին մարզային Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ) ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ այսուհետ նպաստների համակարգում գտնվող աշխատունակ անդամին տրվելու է որոշակի ժամանակ, որի ընթացքում նա պետք է ապահովվի աշխատանքով։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատունակ անձանց համար կայուն եկամտի աղբյուրի ստեղծումը, իսկ  նպաստների համակարգը  պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք, որը մարդկանց հնարավորություն կտա հաղթահարել  սոցիալական խոցելի վիճակը․

«Եթե տվյալ անձը մասնագիտական վերապատրաստման կարիք ունի, մենք մեր զբաղվածության կենտրոնների միջոցով դա կապահովենք։ Երբ անձը անցնի աշխատանքի, որոշ ժամանակ կշարունակի օգտվել սոցիալական աջակցությունից, որպեսզի նրա սոցիալական վիճակը կայունանա։ Բայց, նրա հետ տարված աշխատանքներից կամ զբաղվածության առաջարկից հետո աշխատանքից հրաժարվելու դեպքում, քաղաքացին մեխանիկորեն դուրս կմնա նպաստի համակարգից»,- պարզաբանել է փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության քաղաքականության մի քանի կարևոր սկզբունքներ, որոնց ուղղությամբ արդեն իսկ տարվում են նպատակային աշխատանքներ։ Ըստ այդմ, նախատեսվում է արդյունավետ քայլեր ձեռնարկել ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ, նաև կներդրվի սոցիալական դեպքի վարման տեղեկատվական համակարգ, որը մինչև օգոստոսի վերջ ամբողջովին պատրաստ կլինի գործարկման։

Հանդիպման ընթացքում փոխնախարարը կարևորել է տնայցերի ֆինանսավորման մեխանիզմի կիրառումը, ինչը հնարավորություն կտա գալիք տարվանից ունենալ առանձնացված ֆինանսավորման կարգ և այցերի պատշաճ կազմակերպում.

«Անչափ կարևոր է ընտանիքների հետ տարվող աշխատանքը՝ երեխաների մուտքը խնամքի հաստատություններ կանխարգելելու տեսանկյունից։ Նախնական կարիքի գնահատումը, երեխայի հետագա խնամքի կազմակերպման հնարավորությունների բացահայտումը ոչ միշտ է պատշաճ իրականացվում, այնինչ դա հաճախ ճակատագրական նշանակություն է ունենում, որովհետև դրանից ելնելով է որոշվում՝ երեխային ուղեգրե՞լ շուրջօրյա խնամքի հաստատություն, թե՞ նրա խնամքը որևէ այլ տարբերակով կազմակերպել։ Պետք է ուշադրության կենտրոնում պահել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատումը՝ որպես առանցքային խնդիր»,- ասել է  Ժ․Անդրեասյանը։

Փոխնախարարը Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների  ներկայացուցիչներին հանձնարարել է ճշգրտել իրենց գործունեության շրջանակում գտնվող նպաստառու և աշխատունակ անդամ ունեցող ընտանիքների թիվը, նրանց տվյալները, ինչպես նաև՝ վերջիններիս հետ քննարկել զբաղվածության անցնելու՝ պարտադիր նախապայմանի հարցը։ Ժ․Անդրեասյանը նաև անհրաժեշտ է համարել փոխել այն թյուրընկալումը, որ ՍԱՏԳ-ները նպաստ բաժանելու գործառույթ իրականացնող օղակներ են և կարևորել այս ուղղությամբ տարվող արդյունավետ աշխատանքի ակտիվացումը։

Տպել
1080 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին