Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ցուցարարները պահանջում են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները: Հանրային դժգոհության առիթը հունիսի 20-ին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալել էին որպես վրացական պետականության նվաստացում: Վրացի ընդդիմադիր պատգամավորները տապալել էին նիստը, ինչից հետո Վրաստանի մայրաքաղաքում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջեւ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել: Այս զարգացումներից հետո մտահոգություններ հնչեցին Լարսի ճանապարհի փակման մասին, ինչը արդեն էականորեն կսկսի բացասական ազդել Հայաստանի վրա, քանի որ հիմա գյուղատնտեսական շրջան է եւ գյուղմթերքը հենց այդ ճանապարհով է արտահանվում:

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ներկա պահին Լարսի ճանապարհի հետ կապված խնդիրներ չկան. «Ես ռուս-վրացական կոնֆլիկտին ցավով եմ հետեւում, քանի որ մեր 2 բարեկամ երկրներն են եւ իրենց հարաբերություններին թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ քաղաքական առումով լավ չեմ վերաբերվում: Ես հույս ունեմ, որ իրենք կգտնեն կոմպրոմիս ու կքննարկեն իրենց հարցերը եւ խնդիրը կկարգավորեն»:

Դիտարկմանը՝ կոնկրետ այս պահին պրոցեսները դեռեւս չեն կարգավորվում եւ եթե բանը հասնի Լարսի ճանապարհը փակելուն՝ Հայաստանը տնտեսապես կարող է տուժել, Փամբուխչյանն արձագանքեց. «Իհարկե կտուժի, քանի որ մեր միակ ճանապարհն է: Ես կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ նաեւ ցամաքային ճանապարհ փակելու հարց դրվի»:

Հարցին՝ եթե հանկարծ այդ խնդիրն առաջանա՝ Հայաստանը ռուսական կողմին կդիմի՞ այդ խնդրով, Փամբուխչյանը պատասխանեց. «Բնականաբար երկու կողմին էլ մենք պետք է դիմենք եւ ասենք, որ այդ ճանապարհը մեր միակ ճանապարհն է, օրհասական ճանապարհ է: Բայց քանի դրան չի հասել եւ մեծ հույս ունենք, որ չի հասնի, դրա համար կարելի է ենթադրություններ չանել: Բայց, եթե հարցը հասնի դրան, մեր կառավարությունը պետք է գործողություններ ձեռնարկի»:

Փամբուխչյանը հանդիսանում է նաեւ ԱԺ հայ-վրացական բարեկամական խմբի անդամ: ՀԺ-ի հարցին, թե հայկական կողմը երկու երկրների հետ ունենալով լավ հարաբերություններ՝ փորձո՞ւմ է ինչ-որ կերպ աջակցել, որպեսզի խնդիրը կարգավորվի, պատգամավորը պատասխանեց. «Այո, մենք ինչ-որ տեղ նաեւ մեր բարեկամների հետ իրենց կոնֆլիկտների ժամանակ պետք է ակտիվություն ցուցաբերենք: Այստեղ նաեւ մեկ այլ հարց կա. ներկա փուլում պետք է փորձենք չխանգարել, որովհետեւ այնտեղ քաղաքացիական ակցիաներ են գնում: Ես կարծում եմ, որ մեր բարեկամներին հաշտեցնելու հարցում պետք է ակտիվ լինենք մեր շփումներում»:

Դիտարկմանը, թե այս դեպքում, երբ խոսում ենք Լարսի խնդրից, առաջ է քաշվում իր ամիսներ առաջ ներկայացրած Լարսին այլընտրանքը, Փամբուխչյանն արձագանքեց. «Այո, ծովային ճանապարհը: Օրենսդրությունը գրվել է, պատրաստ է որպես փաստաթուղթ, բայց դեռ այն իրավական փորձաքննության փուլում է գտնվում: Իրավական ընթացակարգերն անցնելուց հետո ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Հարցին՝ դրանից հետո արդեն Հայաստանը որպես այլընտրանք կունենա ծովային ճանապա՞րհ, Փամբուխչյանը պատասխանեց. «Այո, կառավարությունը նաեւ որոշ գործողություններ ունի անելու, որից հետո ամբողջությամբ կկարողանանք օգտվել նաեւ այդ հնարավորությունից»:

Տպել
673 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել