Ոստիկանները Սիսի ձկնաբուծարանում զենք ու թմրանյութ են հայտնաբերել (լուսանկարներ)

24/06/2019 schedule13:40

Օրերս ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Սիս համայնքի մի բնակիչ ձեռք է բերել գողացված ձկներ ու ձկան կերեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների եւ Մասիսի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկություն կատարեցին Սիս համայնքի մի ձկնաբուծարանում: Արդյունքում՝ պահեստարաններից երկուսում հայտնաբերվեցին 44 պարկ տարբեր տեսակի ու քաշի ձկան կերեր:

Բացի այդ, քարե շինության ննջասենյակից հայտնաբերվեց դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներով 7 թղթե փաթեթներ եւ պոլիեթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն սերմանման զանգված:

Նույն հասցեի կիսակառույց ջերմատնից հայտնաբերվեց կանեփի մշակված 47 թուփ:

Բացի այդ, սեփականատերը Սիս գյուղի իր առանձնատնից ոստիկաններին ներկայացրեց եւս 15 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով եւ նույն զանգվածով տարա: Նա ներկայացրեց նաեւ մեկփողանի, 12 մմ տրամաչափերի, գործարանային համարներով երկու հրացան, ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, 10 հատ փամփուշտ:

Ըստ ձնկաբուծարանի սեփականատիրոջ հայտարարության՝ փաթեթներում կանեփ թմրամիջոց է, ինքն է մշակել անձամբ օգտագործելու համար:

Սեփականատերը ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու, ինչպես եւ ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Տպել
765 դիտում

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցները

Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահ Նարեկ Սամսոնյանը. Արսեն Բաբայան

Ադրբեջանն արգելել է Ուկրաինայի ՆԳՆ հայ աշխատակցուհուն մասնակցել Բաքվում անցկացվող սեմինարին

Ավտովթար է տեղի ունեցել Սարատովի մարզում. զոհը եւ տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Ռուսաստանում սպանվել են Ռոստովի շրջանային պատգամավորն ու կինը

Դանակահարություն՝ Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալ է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն

Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Ոստիկանության շենքից դուրս է եկել «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան դեպքով վկաներ կան. ՌԴ ՔԿ

Հրդեհներ են բռնկվել հանրապետության խոտածածկ տարածքներում, այրվել է 5.5 հա տարածք

Սեռական ոտնձգության ու կողմնակալ քվեարկության մասին հայտարարությունը ստվերել է «Գրեմի 2020»-ը

Քաղաքագետ Քանանյանի հետ հացադուլ է անում ևս մեկ արցախցի. բողոքին կմիանան այլ քաղաքացիներ նույնպես

Գորիսի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են 1945 թվականին ծնված տղամարդու դի. ԱԻՆ

ՃՏՊ Շիրակի գերեզմանատան մոտ. տուժածների վիճակը ծանր է, նրանց թվում հղի կին կա

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով. ՔԿ

Ավտովթար Երեւանում. BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել լուսացույցը, կա տուժած

Վարչապետը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի եւ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար Լի Տաֆանելլիի հետ

Չինաստանից վերադարձած Վրաստանի քաղաքացին կորոնավիրուսի ախտանիշներով դիմել է բուժհաստատություն

Այսօրվա մեր հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում. վարչապետ