Կարո՞ղ ա վաղն էլ բարձրացնեք ձեր հարեւանի տանը մնացած աղջկան ամուսնացնելու հարցը. Գեւորգ Պետրոսյանը՝ Ն․ Բաղդասարյանին

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն Ազգային ժողովում քննարկելու ժամանակ որպես հարակից զեկուցող ելույթ ունեցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը բուն թեմայից բացի՝ խոսեց նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարության մասին, ըստ որի՝ ՍԴ-ն այսօր ունի ընդամենը երկու դատավոր:

Նիկոլայ Բաղդասարյանը, մասնավորապես, նշեց, որ իրենց ընդդիմադիր խմբակցությունների իրավաբանները մամուլում տեսակետ են արտահայտել Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածի վերաբերյալ, որտեղ ասվում է հետեւյալը. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված  ժամկետի ավարտը»: Ըստ Բաղդասարյանի՝ այստեղ կա լեզվաբանական եւ իրավական խնդիր․

«Լեզվաբանականն այն է, որ Սահմանադրության հեղինակները, ենթադրում եմ, բաց են թողել միտքը, որտեղ պետք է արձանագրված լիներ, որ իրավունքի ուժով ՍԴ անդամները շարունակելու են պաշտոնավարել որպես ՍԴ դատավորներ»:

Բաղդասարյանը նկատեց, որ եթե ընդդիմադիրները հղում են անում մի իրավական ակտի՝ նախորդ Սահմանադրությանը, որն ուժը կորցրած է, այդ դիսպոզիցիան արդեն իրավական հետեւանքներ չի առաջացնում.

«Այսօր ՍԴ-ում չունենք երկու դատավորից ավելի դատավորներ, հետեւաբար, նույն Սահմանադրությամբ ղեկավարվելով, գործադիր իշխանությունը պետք է կատարի այն գործողությունը, որպեսզի վերականգնվի ՍԴ իրավասությունները որոշում կայացնելիս»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը վրդովվեց, որ հարակից զեկուցողը «շեղվել է» բուն թեմայից․

«Ես ուզում եմ հասկանալ, թե ձեր ելույթն ինչ կապ ունի նախագծի հետ: Այսինքն դուք մեր ժամանակն եք վատնում, ինքնադրսեւորման հարց եք լուծում: Կարելի՞ է իմանալ, թե ի՞նչ կապ ունի ՍԴ նոր ընտրված դատավորի եւ ինքնահռչակ նախագահի էդ պրպտումների վերծանումն այս նախագծի հետ: Կարո՞ղ է այս տրամաբանությամբ առաջ գնաք ու վաղը ասենք աշխատանքային օրենսգրքի կամ հողային օրենսգրքի քննարկման ժամանակ հընթացս բարձրացնեք այն հարցը, որ ձեր հարեւանի աղջիկը տունն է մնացել եւ ոնց անեք, որ ամուսնացնեք: Ի՞նչ է նշանակում այս ծաղրը ԱԺ-ի նկատմամբ, ո՞վ է ձեզ նման բան թույլ տվել»:

Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց՝ ասելով, որ չի ավարտել միտքը եւ կապը ցույց կտա․

«Այս նախագիծը պայմանավորված է բացառապես ՍԴ-ի որոշմամբ, եւ արդյոք եթե մենք չունենք ՍԴ դատավորներ, դա կարո՞ղ է իրավական հետեւանքներ առաջացնել մեզ համար: Ես ուզում եմ շատ հստակ նշել, որ այո, կարող են առաջացնել, որովհետեւ գոյություն ունի իրավական անվտանգության խնդիր: Եթե մենք ասենք, որ չենք ունեցել ՍԴ դատավորներ, ապա արդյոք մենք պարտավո՞ր ենք կողմ քվեարկել այս նախագծին: Այո, պարտավոր ենք, հակառակ դեպքում կխաթարենք սահմանադրական իրավունքի գոյությունը, եթե դեմ քվեարկենք այն պատճռաբանությամբ, որ չունենք ՍԴ դատավորներ: Մենք դրանով կխախտենք իրավական անվտանգության սկզբունքը»:

Երբ Բաղդասարյանը բացատրեց, թե ՍԴ դատավորների մասին իր խոսքն ինչ կապ ուներ նախագծի հետ, Գեւորգ Պետրոսյանն այլեւս չարձագանքեց՝ միայն նշելով, թե լռությունը լավագույն արձագանքն է։

Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե չէիք արձագանգում, պետք է լռեիք: Մենք պետք է ոչ թե գնանք առճակատման, այլ գնանք նրան, որ կարողանանք այսօր ձեւավորել Սահմանադրական դատարան»:

Գեւորգ Պետրոսյանը Բաղդասարյանի խոսելու ընթացքում սկսեց տեղից ինչ-որ բաներ բղավել, որին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Պետրոսյանը կարող է ելույթ ունենալ, ոչ թե տեղից խոսել․

«Ելույթ ունեցեք, ի՞նչ է նշանակում տեղից խոսել»,-ասաց Սիմոնյանը:

Տպել
6972 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը