Վրացական ավիաընկերությունների չվերթները ՌԴ տարածք կդադարեցվեն հուլիսի 8-ից

Հուլիսի 8-ից կդադարեցվեն վրացական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի Դաշնության տարածք: Ինչպես ասվում է ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ, այս մասին ռուսաստանյան ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են վրաց գործընկերներին:

Թռիչքների դադարեցման պատճառն ավիացիոն անվտանգության արտակարգ մակարդակի ապահովման անհրաժեշտությունն է, ինչպես նաեւ ՌԴ Օդային տեղաշարժի կազմակերպման պետական գործակալության հանդեպ ավիացիոն գործունեության համար կուտակված պարտքի առկայությունը:

Ներկա պահին վրացական կողմի պարտքի ընդհանուր չափը կազմում է 792 543,19 դոլար եւ 592 251,95 ռուբլի (չհաշված տուգանքները): Վրացական կողմը պարտքն ընդունել է դեռեւս 2008 թվականին, սակայն մինչ օրս չի մարել այն:

Թռիչքների դադարեցումը կշարունակվի մինչեւ Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերություններից ավիացիոն անվտանգության ծրագրերի ներկայացումը ռուսական կողմին, դրանց դիտարկումը եւ հաստատումը, ինչպես նաեւ մինչեւ պարտքի ամբողջական մարումը:

Տպել
8036 դիտում

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵկ-ում քրգործ է հարուցվել

Ազատոճայիններն աշխարհի առաջնությունից գալիս են առանց մեդալների ու օլիմպիական ուղեգրերի

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացմամբ. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սահմանին թողել 1 դի ու հետ շպրտվել

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Արցախում մարտական դիրքից հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

1 օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ

Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Մեր ընթացիկ խնդիրը հայեցակարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել