Կարինե Աշուղյանի ամեն մի այցը մեր խմբագրություն սպասված ու սիրելի իրադարձություն էր․ կկարոտենք․․․Աննա Հակոբյան

Կարինե Աշուղյանի ամեն մի այցը մեր խմբագրություն իրադարձություն էր, սպասված ու սիրելի իրադարձություն, լցնում էր իրենով սենյակներն ու մեզ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս ու լրագրող Կարինե Աշուղյանի վաղաժամ մահվան կապակցությամբ։

«Կկարոտենք նրա յուրահատուկ խոսքը, ծիծաղը, զրույցները, պատմութունները: Մեր շատ սիրելի, հարազատ Կարինե...»,-գրել է Աննա Հակոբյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանում 57 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Աշուղյանը։

Նա եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն, հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն եւ այլ լեզուներով:

Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1995թ.), «Առաքելություն» (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու, 1997թ.), «Հմայիլներ» (2006թ.), «Փորձեր» (2007թ.), «Մի ճամպրուկ ճակատագիր» (2014թ.), «Փիլիսոփայական եւ գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում» (2015թ.) գրքերը:

Ռուսերենից թարգմանել է Մարինա Ցվետաեւայի, Աննա Ախմատովայի «Բանաստեղծություններ» (2003թ.), Նաթելլա Լալաբեկյանի «Բազմակետ» (2011թ.), Վահան Հովհաննիսյանի «Մանդելիոն» (2014թ.) գրքերը: «Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սեւակի մրցանակի: Պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2016թ. արժանացել է ՀՀ ՊՆ եւ ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին: 

 
Տպել
2180 դիտում

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից