Պրիմիտիվ PR. մի քիչ ասենք-խոսենք

22/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 22-ի համարում

Երեկ Ռոբերտ Քոչարյանը նախագահական նստավայրում ընդունել է փոքր եւ միջին բիզնեսը ներկայացնող մոտ երկու տասնյակ գործարարների հանրապետության տարբեր մարզերից: Ինչպես նկարագրված է այս հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրության մեջ, քննարկվել են մի քանի խնդիրներ, այդ թվում դրամի արժեւորումը եւ ստուգումների հաճախականությունը: Դրամի արժեւորման մասով Քոչարյանն ասել է, թե այդ խնդիրը «ամբողջ աշխարհի գործարար շրջանակներին է առնչվում», իսկ թե ինչ է ասել Քոչարյանը ստուգումների հաճախականության մասին, հաղորդագրությունից պարզ չի դառնում: Եւ ուրեմն ինչի՞ մասին են զրուցել նախագահականում գործարարներն ու Քոչարյանը, եւ ի՞նչ կարող է տալ այս հանդիպումը փոքր եւ միջին ձեռնարկատերերին:

Հանդիպման մասնակիցներից մեկի ասելով՝ դրամի արժեւորման հետեւանքով առաջացող խնդիրները բարձրացրել են Գյումրիի տեքստիլ ֆաբրիկայի ու հաստոցաշինական մի ընկերության ղեկավարները: Արտահանման վրա աշխատող ընկերությունների համար այս հարցը լրջագույնն է, որ կանգնած է իրենց առաջ: Անցած տարվանից ի վեր դրամը արժեւորվել է մոտ 30 տոկոսով: Սա նշանակում է, որ դրամով աշխատավարձ տվող, հարկեր վճարող, արտադրության համար անհրաժեշտ ծախսեր կատարող ձեռնարկության համար արտահանվող ապրանքի ինքնարժեքը դոլարով արտահայտված բարձրացել է գրեթե այնքանով, որքանով արժեւորվել է դրամը: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանից արտահանվող ապրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում նվազել է ճիշտ այդքանով:

Իսկ դրա հետեւանքն այն է, որ անգամ մեր պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է արտահանման զգալի նվազում` առաջին անգամ վերջին տարիների ընթացքում: Իսկ ի՞նչ կարող է տալ այս հանդիպումը: Արդյոք արտահանման վրա աշխատող ընկերությունների խնդիրները կլուծվե՞ն, եթե դրանց մասին իրենք պատմեն Քոչարյանին: Իհարկե, ոչ: Դրամը չի արժեզրկվելու անկախ նրանից՝ այդ արժեւորումը բնակա՞ն է, թե՞ արհեստական: Չի արժեւորվելու, որովհետեւ այդպես որոշել է նույն Ռոբերտ Քոչարյանի կողմից 7 տարով իր պաշտոնին վերանշանակված ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Մյուս հարցը, որ առավել սրությամբ բարձրացրել են փոքր ու միջին ձեռնարկատերերը, ստուգումներն են: Մակարոնեղեն արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը Քոչարյանին պատմել է, որ ձեռնարկությունը մեկ տարվա ընթացքում ստուգել են մոտ 15 անգամ:

Յուրաքանչյուր ստուգումը, ըստ ՀՀ օրենսդրության, կարող է տեւել 15 օր: Հիմա բազմապատկելով ստուգումների քանակը ստուգման օրերով՝ կստանանք, որ այդ ձեռնարկությունը 365 օրվա ընթացքում ստուգվել է 225 օր: Իսկ դա նշանակում է, որ մակարոնեղեն արտադրելու փոխարեն այդ ընկերությունը հիմնականում զբաղված է եղել ստուգողների ուզած փաստաթղթերը դասավորելով, պահեստների ապրանքները հաշվառելով, հակահրդեհային ու սանիտարական հարցերը կարգավորելով: Ռոբերտ Քոչարյանին այդ մասին պատմելով՝ որքանո՞վ կփոխվի իրավիճակը: Գուցե կոնկրետ այդ ձեռնարկությունը ազատվի նման պարբերական ստուգումներից: Բայց ընդհանուր Հայաստանում սրանից ոչինչ չի փոխվելու: Եւ ահա թե ինչու: Այդ ձեռնարկությունները դժգոհում են հիմնականում հարկային մարմինների, հրշեջների եւ սանեպիդի ստուգումներից:

Հարկային մարմինները չեն կարող չստուգել, որովհետեւ նրանք պետք է հարկահավաքման պլան կատարեն: «Հարկային վարչարարության բարելավում» տերմինը, որով հպարտանում է մեր կառավարությունը, ոչ այլ ինչ է, եթե ոչ հարկային ստուգումների հաճախականության բարձրացում: Այլ կերպ ասած, հարկայինի մասով ստուգումների հաճախականության նվազեցման հույսեր փայփայելը միամտություն է: Իսկ «պաժառնիկն» ու սանեպի՞դը: Հայաստանում չափազանց դժվար է գտնել որեւէ ձեռնարկություն, որտեղ հակահրդեհային իրավիճակը իդեալականորեն համապատասխանի գործող նորմերին: Իսկ սա հրշեջների «կողմնակի եկամուտն է», որը իրենք կիսվում են շատ ու շատ օղակների հետ: Այդ ինչպե՞ս եք համոզելու, որ հրշեջները գան որեւէ ընկերություն, տեսնեն, որ իրավիճակը չի համապատասխանում նորմերին, աչքերը փակեն ու գնան:

Հնարավո՞ր է դա: Պատասխանը, թերեւս, ունեն բոլորը: Իհարկե՝ ոչ, հնարավոր չէ: Նույնն էլ սանեպիդի դեպքում: Այս պարզ իրականությանը չափազանց լավ ծանոթ է հենց Քոչարյանն անձամբ: Եւ ուրեմն, ի՞նչ տվեց այս հանդիպումը ընդհանուր առմամբ: Գրեթե ոչինչ: Բայց մի արդյունք ենթադրվում է, որ կտա: Քոչարյանը կերեւա հեռուստաէկրաններին, խիստ տոնով կխոսի «անհարկի» եւ «հաճախակի» ստուգումների անթույլատրելիության մասին, եւս մի քանի ականջ շոյող հայտարարություններ կանի: Իշխանությանը սպասարկող եւ նրանից սնվող ԶԼՄ-ներն էլ պարբերաբար մեջբերումներ կանեն ՀՀ նախագահի ասածներից, ու միամիտներին կթվա, թե իրենց մոտ պարբերաբար ստուգումների եկողները ինքնագլուխ բաներ են անում, եւ երկրի բարձրագույն իշխանությունը դրանից տեղյակ չէ:

Չնայած միամիտների թիվը Հայաստանում գրեթե զրոյի է հավասարվել, եւ բոլորն էլ գիտեն` ռեկետը Հայաստանում բարձրացված է պետական մակարդակի, ռեկետն ունի իր «բյուջեն»` թե՛ եկամտային եւ թե՛ ծախսային մասերով: Այդ բյուջեն ենթակա է լրիվ կատարման, հակառակ դեպքում մեր պետական պաշտոնյաները չեն ունենա այն շքեղ դղյակներն ու մեքենաները, չեն կարողանա իրենց հանգիստն անցկացնել աշխարհի ամենաթանկ հանգստավայրերում: Բա որտեղի՞ց նրանց այդքան փող: Դա հենց այդ ռեկետից գոյացող «բյուջեի» ծախսային մասն է: Իսկ եկամտային մասը ապահովում են հենց ձեռնարկատերերը, որոնք ամեն ստուգողի գրպանը մի որոշակի գումար են դնում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1126 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն