Վահե Գրիգորյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՍԴ անդամների հետ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի

Ես իմ գործընկերների հետ հիմա քննարկումների մեջ եմ, երբ քննարկումներն ավարտվեն՝ բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այս մասին քիչ առաջ Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ իր՝ ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը ստանձնելու վերաբերյալ հայտարարության մասով զրուցե՞լ է ՍԴ մյուս անդամների հետ։

Վահե Գրիգորյանն ասաց, որ չի մասնակցել դատարանում այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստի որոշումների կայացմանը։ Ի դեպ՝ այդ նիստի ժամանակ ՍԴ անդամները Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդունել են վարույթ։ Իսկ անդամների հետ իր կարգավիճակի քննարկման համար հանդիպել է առանձին, զրուցել է նաեւ ՍԴ նախագահի լիազորություններն այս պահին կատարող Հրայր Թովմասյանի հետ։ Լրագրողի հարցին՝ կառուցողակա՞ն էր հանդիպումը, Գրիգորյանը դրական պատասխան տվեց։

Վահե Գրիգորյանը Քոչարյանի դիմումը ՍԴ վարույթ ընդունելը չմեկնաբանեց։

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա նշեց, որ ստեղծված հնարավոր ճգնաժամային իրավիճակը լուծելու իրավական ճանապարահ կա, ինքն այդպիսի լուծումը տեսնում է, որի մասին կխոսի ժամանակին։

Տպել
6940 դիտում

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության. խմբագրական

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան