Հեծանվորդ Ստեփանյանը Մինսկ 2019-ում կոտրված դաստակով մեդալների համար մրցելու է 3 մրցաձեւում

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը Մինսկի Եվրոպական խաղերում 2 տեղից կոտրված դաստակով մեդալների համար պայքարելու է 3 մրցաձեւում: Դրանք են սկրետչ, փոինթ ռեյս եւ օմնիում: Նրա մրցումային օրերն են հունիսի 27-ը, 28-ը եւ 30-ը: Մարզիկը ձեռքը կոտրել է հունիսի սկզբին Մոսկվայում կայացած Գրան պրիում ու չնայած բժիշկների հորդորներին որոշել է մասնացկել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոստովանեց, որ ցավեր ունի:

«Ձեռքս ընդհանուր առմամբ լավ է: Մարզումների ընթացքում ու մարզումներից հետո ցավեր լինում են: Գիպսը մրցումներից մեկ օր առաջ հանելու ենք, թեյփի միջոցով ֆիքսելու ենք, որպեսզի թույլ տան՝ մասնակցեմ մրցաշարին: Նպատակս է հնարավորինս լավ մասնակցել: Արդյունքի մասին չեմ ուզում խոսել, մրցումից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա:

Եվրոպական 2-րդ խաղերը մեկնարկել են այսօր՝ հունիսի 21-ին: Ավարտվելու են 30-ին: Հայաստանը ներկայացնում է 37 մարզիկ 9 մարզաձեւում: Մարզաձեւերից 2-ի՝ ձյուդոյի ու բռնցքամարտի համար Եվրոպական խաղերը նաեւ Եվրոպայի առաջնություն են:

Տպել
698 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան